ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
2016 թ-ի ապրիլյան մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձանաժողովը ավարտել է իր աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ զեկույցը քննիչ հանձնաժողովը կներկայացնի սեպտեմբերին: Նրա դիտարկմամբ՝ հանձնաժողվի աշխատանքները հաջողված են եղել, ամեն ինչ արել են, որ ոչինչ չքաղաքականացնեն, բայց հասկանան իրողություններն ամբողջությամբ՝ մարտական գործողություններից մինչև բանակցությունների շղթային առնչվող հարցեր:
Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք հանձնաժողովը եկե՞լ է այն եզրահանգմանը, որ ապրիլյան գորոծողությունների ժամանակ դավադրություն չի եղել, բանակը սպառազինության, վառելիքի խնդիրը չի ունեցել, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է սպասել վերջնական եզրահանգումներին, վառելիքի և սպառազինության հետ կապաված հարցերը ուսումնասիրել են:
«Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության խնդիր պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայցնենք հասարակությանը»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ հանձնաժողովը հարցեր է ուղղել 2016 թ-ին մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, նիստին մասնակցելու հրավերը չի ընդունել միայն ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Քոչարյանը նշեց, որ քննարկում են ունեցել նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ