Եթե ինձ մեղադրում են գործարանի սեփականատեր լինելու մեջ, թող վարչապետը անձամբ հաղորդում ներկայացնի հանցագործության կատարման մասին
Վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը վերջերս աղմկահարույց հայտարարություններ էր արել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված։ Խոսնակը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։
Քիչ առաջ Վանեցյանը, Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում, անդրադառնալով Գևորգյանի՝ իր անվան շուրջ կատարած ֆեյսբուքյան գրառումներին, նշեց.«Այդ տեղեկությունները ամբողջովին կեղծ են, այդ տեղեկությունների հերքման պահանջով իմ փաստաբանները դիմել են դատարան, առաջիկայում կլինեն դատական նիստերը և, կարծում եմ, դատարանը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Ես հերթական անգամ պնդում եմ՝ այդ տեղեկությունները ամբողջովին կեղծ են։ Ի՞նչ եք կարծում, եթե այդ տեղեկությունները իրոք ճիշտ լինեին, միայն հայտարարություննե՞ր կարվեին։ Եթե ճիշտ լինեին, կլինեին քրեական գործեր, կլինեին մեղադրանքներ։ Եթե ինձ մեղադրում են գործարանի սեփականատեր լինելու մեջ, թող վարչապետը անձամբ հաղորդում ներկայացնի հանցագործության կատարման մասին, եթե կպարզվի, որ մեղավոր եմ , կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ դրանք սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին՝ սուտ մատնության համար»,- ասաց Վանեցյանը։
Կուսակցության նախագահը, անդրադառնալով նաեւ եկեղեցու թեմային, նշեց , որ, միանշանակ, իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել, որը շարունակվում է։
«Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում պետք Է լինի շատ բարձր և անսասան»,- նշեց Վանեցյանը։
Անդրադառնալով իր և իր նախկին ընկերոջ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններին, նշեց, որ Սիմոնյանին վերջին անգամ հանդիպել է 7-8 ամիս առաջ։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս