Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ
Հայաստան

Եթե Սիմոնյանը նման վայրերում փողկապ է կապում, որպեսզի «սվաղի» իր թերությունները, ապա ես նման խնդիր չունեմ.Պետրոսյան

Ես առհասարակ աշխատում եմ Ալեն Սիմոնյանին չանդրադառնալ, որովհետեւ նա քաղաքական գործոն չէ եւ չի էլ եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի` եթե պետք լինի ժամը մեկ հանրաքվե կանեն հայտարարությանը:

«Թեթեւամիտ ձեւով խոսել հանրաքվե անցկացնելու իշխանության իրավունքի մասին, որեւէ մեկը, առավել եւս նա իրավունք չունի: Ալեն Սիմոնյանը ոչ մի կապ չունի ժողովրդավարության ինստիտուտի հետ: Ասել, որ ժամը մեկ, երբ պետք լինի կարող են հանրաքվե անել, ուղղակի ծաղր է ժողովրդական քվեի նկատմամբ»,– ասաց նա։

Պետրոսյանն այս առիթով «ֆեյսբուքյան» իր էջում գրել էր. «Երեկ մեկը ԱԺ գլխավոր ամբիոնից դողդոջուն ձայնով պարծեցել է, թե «եթե պետք ըլնի, ժամը մեկ հանրաքվե կանեն»...Էէէ, ի՞նչ ասես ինքնախաբեության հետ գրկախառնված այդ մարդուն: Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում, բա ինչի՞ էս քանի ամիս ա, չեք կարողանում «գործը գլուխ բերել»: Եւ հետո, ի՞նչ ա նշանակում՝ ժամը մեկ հանրաքվե: Էս ասողին մեկը խաբել ա, ու գեշ ա խաբել... Ա՜յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս...Բայց մեկ էլ ասում եմ՝ չէ, արա, կարող ա ինքը ճիշտ ա... Որ ինքը, իրա ուժերով հանրաքվե անի, ժամը մի հոգի կարա տանի ընտրատեղամաս, ու հաստատ ընենց չի, որ էտ մի հոգին հենց իրան ա ձեն տալու...Բայց ինչ վատ բան է կույր ու անհաշվենկատ ինքնավստահությունը…»։

Ալեն Սիմոնյանն էլ Պետրոսյանի այս գրառմանն ի պատասխան արձագանքել էր. «Լավ, սաղ հեչ, ինչ գրել գրել ա` Աստված իրա հետ, բայց մեկը կարող է բացատրել, խի ա որոշել, որ իմ մասին ստատուս գրելիս պետք է մոստիկի վրա կանգնած նկար դնի իր լավագույն լակիռովննի կոշիկներով»:

Անդրադառնալով ԱԺ փոխոսնակի այս բովանդակությամբ գրառմանը՝ Պետորսյանը հակադարձեց. «Ես նկարվել եմ Լոռվա մարզի չնաշխարհիկ վայրերից մեկում, եթե ինքը նման վայրերում փողկապ է կապում, որպեսզի փողկապով «սվաղի» իր թերությունները, ապա ես նման խնդիր չունեմ: Ինչ վերաբերում է փայլուն կոշիկներին` դա իմ մաքրասիրության վկայությունն է, ինչից այսօր շատերը հեռու են»:

Պետրոսյանից նաեւ հետաքրքրվեցինք` Ազգային ժողովում իր դիմակ չկրելու հանգամանքին կրկին անդրադարձ եղե՞լ է, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ասել եմ ու կրկնում եմ` չեմ կրելու, անկախ նրանից, թե իմ այս որոշումը ինչ կարժենա ինձ համար»: