Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ
Թուրքիայում հուսադրող արդյունքներ են գրանցվում կորոնավիրուսի դեմ պայքարում։
Եթե Կորոնավիրուսի վարակվածության պիկի ժամանակ՝ ապրիլի 11, գրանցվել էր 5138 դեպք, ապա արդեն մայիսի երկրորդ կեսից այդ թիվը 5 անգամ նվազել է՝ կազմելով 1000–ին մոտ թվեր։
Եթե մեկ օրում մահացության պիկին՝ ապրիլի 19–ին, եղել է 127 մահ, ապա վերջին օրերին այդ թիվը գրեթե 4 անգամ նվազել է կազմելով մոտ 30 մահ ամեն օր։
Հետաքրքիր է նաեւ, որ մայիսի երկրորդ կեսից Թուրքիայում արվող թեստերի ընդամենը 3–ից 4 տոկոսն է դրական լինում։ Նախկինում այդ թիվը միջինը 15 տոկոս էր։ Համեմատության համար Հայաստանում այդ թիվը ցավալիորեն բարձր է, վերջին օրերին մոտ 30 տոկոս։
Թուրքիայում ընդհանուր գրանցվել է 160 հազար դեպք, սակայն 125 հազարը ապաքինվել են։ Մահացության դեպքերը 4461 են, որը կազմում է ընդհանուր վարակվածների թվի 2.5 տոկոսը։
Ծանր հիվանդների թիվը կազմում է 683։
Տվյալները վերցված են Թուրքիայի առողջապահության նախարարի թվիթերյան էջից։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո