Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
Վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է աջակցել հայտարարագրված զբոսաշրջային բրենդը՝ որպես «կորոնավիրուսից մաքուր երկիր»: Հետևաբար, երկիր կթույլատրվի մուտք գործել միայն այն զբոսաշրջիկներին, ովքեր կներկայացնեն կորոնավիրուսի ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) մեթոդով լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի տեղեկանքը:
Խորհրդարանում ելույթ ունենալիս՝ Գախարիան պարզաբանել է, որ հուլիսի 1-ից Վրաստանում զբոսաշրջային սեզոնի բացումը նշանակում է այսպես կոչված «մաքուր միջանցքը», այլ ոչ թե օտարերկրացիների անվերահսկելի մուտքը:
«Վրաստան մտնող զբոսաշրջիկի մոտ պետք է 72-ժամյա արդիական ՊՇՌ-թեսթի պատասխան լինի, այլապես նրան ուղղակի ներս չեն թողնի: Մենք, իհարկե, հնարավորություն կստեղծենք արագ ՊՇՌ թեսթեր անցնելու համար նաև երկրի ներսում, եթե զբոսաշրջիկը չունենա նման թեստ կամ, եթե նման դեպքերը մասսայական բնույթ չկրեն, սակայն կազմակերպված զբոսաշրջային խմբերը կկարողանան մուտք գործել միայն այս կանոնի պահպանմամբ»,- ասել է վարչապետը:
Բացի այդ, Գախարիան հիշեցրել է, որ կազմակերպված զբոսաշրջային խմբերը կբնակեցվեն «կանաչ գոտիներում», այսինքն՝ այնպիսի հյուրանոցային համալիրներում, որոնք նման թույլտվություն կստանան Առողջապահության նախարարությունից՝ հիմնվելով սկրինինգին, սննդի կազմակերպությանը, տրանսպորտին և այլ պահանջներին հետ կապված բոլոր հրահանգակները կատարելու ստուգման արդյունքների վրա, որոնք ուղղված են վիրուսի տարածումը կանխելուն:
«Հակառակ դեպքում մենք պարզապես հարվածի տակ կառնենք մեր երկրի տուրիստական առաջխաղացման հեղինակությունը: Այժմ մենք պետք է ավելացնենք ևս մեկ ուժեղ բրենդ մեր ավանդույթներին, խոհանոցին, գինուն, երգերին, հյուրընկալությանը և մնացած ամեն ինչին՝ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում, որպես արդյունավետ և վիրուսից ազատ երկիր», – ասել է Գախարիան:
Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Երբ վարակվածների թիվը հասավ 54-ի, երկրում մարտի 22-ից հայտարարվեց արտակարգ դրություն, որը չեղարկվեց մայիսի 23-ին: Ձեռնարկված միջոցառումները այնպիսի սահմանափակող մեթոդներ էին, ինչպիսիք են քաղաքացիների տեղաշարժի արգելքը, հասարակական և մասնավոր տրանսպորտի ամբողջական դադարեցումը, գրեթե բոլոր մանրածախ առևտրի օբյեկտների շահագործման արգելքը՝ բացառությամբ մթերային խանութների, բանկերի և բենզալցակայանների, ինչպես նաև պարետային ժամը:
Արդյունքում, արդեն մոտ մեկ ամիս է Թբիլիսիում կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք չի արձանագրվել, Աջարիայի Սևծովյան տարածաշրջանն ամբողջապես հայտարարվել է «կանաչ գոտի», որտեղ բուժվել են բոլոր վարակվածները: Ավելին, Վրաստանի մի շարք շրջաններում համաճարակի ողջ ընթացքում ոչ մի վարակման դեպք չի գրանցվել, դրանք են՝ Գուրիան, Կախեթին և Վերին Աջարիան:
Հիշեցնենք, որ նախարարության տվյալներով՝ երկրում այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածվածությունը կազմում է 0.59 տոկոս:
Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվելու 738 դեպք է արձանագրվել, որոնցից 573 հոգի բուժվել է, 12-ը՝ մահացել: Կորոնավիրուսային հիվանդության գագաթնակետային աճը գրանցվել է ապրիլի վերջին:
Աղբյուրը՝ jnews.ge

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո