Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Վրացի երիտասարդը հարուստ չէ, բայց երջանիկ է եւ սիրում է իր երկիրը

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակը որոշել է 14-29 տարեկան երիտասարդ վրացիներին նվիրված հետազոտություն անցկացնել: Բացահայտել նրանց ընկալումը, ըմբռնումը, սպասումները, փոփոխվող շրջապատի հանդեպ վերաբերմունքը: Արդյունքները բավականին հետաքրքիր էին:

Միջին վիճակագրական երիտասարդ վրացին ուղղափառ քրիստոնյա է (85%), լրիվ միջին կրթությամբ (47%), ապրում է ծնողների հետ (70%), նրանց հաշվին (62%): Նա լավ հարաբերություններ ունի ծնողների հետ (55%) և նրանք զգալի ազդեցություն ունեն նրա ընդունած որոշումների վրա:

Նրա ընտանիքը, չի կարելի ասել, որ ֆինանսապես բարգավաճում է: Ծնողներն ինչ-որ կերպ կարող են հագուստ և ուտելիք ապահովել, սակայն, օրինակ, հին հեռուստացույցը կամ շարքից դուրս եկած սառնարանը փոխել ի վիճակի չեն (43%): Նա գործազուրկ է (34%) և շատ է ուզում աշխատանք գտնել: Նրա կարծիքով, աշխատանքի տեղավորվելու համար լավ ծանոթություն է անհրաժեշտ (75%): Ընտրության դեպքում մասնավոր հատվածի աշխատանքին նախընտրում է պետական հատվածը (42%): Երբեք չի փորձել սեփական բիզնես սկսել (87%):

Այսպես թե այնպես, երիտասարդ վրացին ամսական ինչ-որ միջոցներ է ունենում անձնական նպատակներով օգտագործելու համար: Այդ գումարի մեծ մասը նա ծխախոտի վրա է ծախսում (ամսական 80 լարի), զվարճանքի (60 լարի), գրքի կամ այլ բաների վրա (26.7 լարի): (Մեկ լարին հավասար է մոտ 185 ՀՀ դրամի):

Նա այնքան էլ զբաղված չէ, սակայն քաղաքացիական ակտիվության համար ժամանակ չունի: Նա երբեք ներկա չի լինում հանրային հանդիպումների (94%), առցանց ֆորումներում իր քաղաքացիական դիրքորոշումը չի հայտնում (94%), չի մասնակցում քաղաքացիական ակցիաներին, օրինակ, մարդու իրավունքներին վերաբերող, խուսափում է քաղաքական հանրահավաքներից և կարևոր ստորագրահավաքների չի մասնակցում:

Քաղաքականությանն, ընդհանուր առմամբ, սառն է վերաբերվում: Քիչ թե շատ հետևում է ներքաղաքական նորություններին, սակայն թե ինչ է տեղի ունենում Վրաստանի սահմաններից այնկողմ, նրան բնավ չի հետաքրքրում (46%):

Եվ զարմանալի ի՞նչ կա, որ նա չի հետաքրքրվում քաղաքականությամբ, եթե չի հավատում ոչ մի պետական ինստիտուտի կամ քաղաքական գործիչի:

Միակ ինստիտուտը, որին ամեն հարցով վստահում է, եկեղեցին է (81%): Նա հավատում է Աստծուն (97%), կարծում է, որ մահվանից հետո դրախտում կամ դժոխքում կհայտնվի (80%), և վստահ է, որ բարոյականության նորմերն ու դրա հետ կապված պարտականություններն Աստծո կողմից են տրված (85%): Եթե երիտասարդ վրացին ապրեր Ամերիկայում, ամենայն հավանականությամբ կքվեարկեր Թրամփի օգտին. նա կարծում է, որ աբորտները պետք է արգելել օրենսդրորեն (42%):

Նա անվստահությամբ է վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին, այլ քաղաքական հայացքներով մարդկանց, այլ դավանանքի ներկայացուցիչներին: Ամենաբացասական վերաբերմունքն ունի ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների հանդեպ (46%): Երիտասարդ վրացիները չգրանցված համակեցությանը նախընտրում են պաշտոնական հարաբերությունները (43%), քանի որ համարում են, որ գրանցված հարաբերությունները բարձրացնում են զուգընկերների պատասխանատվությունը միմյանց նկատմամբ:

Ինչ վերաբերում է սեքսին, ապա մեկից ավել զուգընկերուհի է ունեցել տղաների 57%-ը այն դեպքում, որ կանանց միայն մեկ տոկոսն է խոստովանում, որ միանգամից մի քանի զուգընկերների հետ կապի մեջ է եղել:

Երիտասարդ վրացին երբեք մարիխուանա չի ծխել (88%): Նա պարբերաբար կամ հաճախ աղոթում է, պատարագի է գնում (33%) և կրոնական տոներն է նշում (83%):

Երկրի գլխավոր խնդիրներն է համարում գործազրկությունն ու աղքատությունը: Միջին վիճակագրական երիտասարդ վրացին կողմ է ԵՄ (74%) և ՆԱՏՕ-ին (68%) անդամակցելու գաղափարին: Միաժամանակ նա չի բացառում, որ եվրաինտեգրացիան կարող է Ռուսաստանի կողմից ագրեսիայի հանգեցնել (52%): Նա նաև կարծում է, որ ԵՄ ինտեգրացիան կարող է երիտասարդության վրա վատ անդրադառնալ (45%) և վրացական ինքնության և ավանդական արժեքների համար սպառնալիք դառնալ (30%):

Երիտասարդ վրացուն բնորոշում է ընդգծված ազգային պատկանելիությունը, վրացական ազգի մի մաս է իրեն համարում 56%-ը, անկախ անհատ՝ 20%-ը, աշխարհի քաղաքացի՝ 19%-ը:

Եվ որ ամենակարևորն է, երիտասարդ վրացին իրեն երջանիկ է համարում: Նա բավարարված է անձնական կյանքով (60%), գործունեության տեսակով (61%): Նա լավատես է, հավատում է, որ 10 տարին բավարար է, որպեսզի երկրում իրավիճակը զգալիորեն բարելավվի (95%):

http://armenian-community.ge