Սպասում է իմքայլականների պատասխանին
«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության « #ՕրաԽնդիր» հարցազրուցային հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հարգելի՛ անդամներ,
մինչև վերջերս ինձ հաջողվում էր շաբաթը ձեզնից գոնե մեկին հյուրընկալել հաղորդմանս, հաճախ՝ տևական ջանքերի գնով: Որպես կանոն՝ ստանում էի 10-15 մերժում, մինչև իշխանական պատգամավորներից մեկը համաձայնում էր գալ եթերի:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իմ ջանքերն անպտուղ են. թեև շարունակում եմ դիմել կառավարող խմբակցության տասնյակ պատգամավորների, կա՛մ տարբեր կենցաղային պատրվակներով մերժում եմ ստանում, կա՛մ էլ արհեստածին պատճառներով չի հաջողվում կապվել նրանց հետ:
Բնավ չեմ ուզում ենթադրել, որ կա քաղաքական պայմանավորվածություն՝ հարցազրույցի չգալու առհասարակ, այնպես որ՝ ստիպված, այլ ելք չունենալով, հրավերս վերահաստատում եմ այստեղ՝ հրապարակայնորեն:
Խմբակցության 88 անդամներից յուրաքանչյուրին պատրաստ եմ ընդունելու ուղիղ եթերում և զրուցելու 40 րոպե շարունակ, ինչպես նախկինում՝ խմբակցության տասնյակ անդամների հետ:
Օրախնդիր հարցերը շատ են, դրանց հասցեատերն իշխանությունն է, ու ցավալի է, որ այդ հարցերին ուղիղ եթերում պատասխանելու պատրաստ խորհրդարանականներ չեն գտնվում:
Սպասում եմ իմքայլական պատգամավորների արձագանքին այս գրառման մեկնաբանություններում կամ որևէ այլ կերպ, մանավանդ որ շատերիդ հետ անձնապես ծանոթ և ֆեյսբուքյան ընկեր ենք...»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ