«Իմ քայլը» դաշինքում կան որոշ մարդիկ, որոնք գիտակցում են, որ ինչ-որ բան այն չէ երկրում
Միքայել Մինասյանի վերջին գրառումը սթափության կոչ էր՝ ուղղված «Իմ քայլը» դանշինքին, առ այն, որ այդ քաղաքական թիմը պետք է ցուցաբերի պատմական, քաղաքական պատասխանատվություն: Այս մասին այսօր իր տեսաուղերձում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ խոսելով Միքայել Մինասյանի այն գրառման մաիսն, որտեղ նա նշում է, որ երկիրն ամայացումից փրկելու հնարավորությունն ունի միայն իշխող քաղաքական ուժը և, որ պետք է ժամ առաջ հեռացնել Նիկոլին ու իշխող թիմից ընտրել նոր վարչապետ:
«Ինքս էլ համամիտ եմ Մինասյանի վերլուծության հետ, որ պետք թոթափել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ի վերջո «Քաղաքացիական պայմանագիրը» որպես կուսակցություն և «Իմ քայլը» որպես խմբակցություն պետք է կոլեգիալ մարմիններ դառնան և այնտեղ հավաքված մարդիկ պետք է գիտակցեն, որ անելիք ունեն երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործում և առնվազն ունեն պատասխանատվություն: Այս կոչն ըստ էության՝ սթափության կոչ էր, որպեսզի մարդիկ կանգ առնեն և պատասխանատվությունը գիտակցեն»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ «Իմ քայլը» դաշինքում կան որոշ մարդիկ, որոնք գիտակցում են, որ ինչ-որ բան այն չէ երկրում և կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ: Մինասյանը հիշեցրեց վարչապետի ուղիղ եթերում հնչեցրած այն խոսքը, թե իմ քայլականներից բազում նամակներ է ստանում, ըստ քաղաքագետի՝ Փաշինյանն այդ խոսքով ցույց տվեց, որ «Իմ քայլը» դաշինքի շատ ներկայացուցիչներ անմիջապես շփվելու հարավորություն չունեն վարչապետի հետ և հաղոդրակցվում են նամակներով, որոնք անպատասխան են մնում կամ առնվազն պատասխանվում են հրապարակային մերջժման ձևով:
«Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները և ինչպիսի արձագանք կլինի այս գրառման հասցեատեր հանդիսացող կողմից: Չնայած, գրառման հեղինակն ինքն էլ արդեն նշել էր, որ հրապարակավ, լրագրողների հետ զրույցում կհերքեն դիտարկումները, որ հիասթափված են Նիկոլ Փաշինյանի կառավարման որակից»,- նշեց քաղաքագետը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ