Բայդենը Պորոշենկոյին 1 միլիարդ դոլար է առաջարկել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնից ազատման համար․ հրապարակվել է աուդիոձայնագրությունը (ձայնագրություն)
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչն աուդիոձայնագրություն է հրապարակել, որում, ինչպես նշվում է, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախկին առաջնորդ Պյոտր Պորոշենկոյին մեկ միլիարդ դոլար է առաջարկում երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի աշխատանքից հեռացման համար, որը Burisma նավթագազային ընկերության ապօրինի գործունեությունն է քննել, որտեղ էլ Բայդենի որդին է աշխատել, հայտնում է «112 Ուկրաինան»։
Դերկաչի խոսքով՝ սկզբում 2015 թվականի դեկտեմբերին Պորոշենկոյի հետ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին է զրույց ունեցել։ Աուդիոձայնագրության համաձայն՝ Պետդեպարտամենտի ղեկավարն Ուկրաինայի առաջնորդին առաջարկել է դիտարկել Շոկինի «փոխարինման հնարավորությունը», որն «արգելափակել է գլխավոր դատախազությունում անցկացվող բարեփոխումները»։ Քերին նշել է, որ այդ խնդրով «անհանգստացած է» Բայդենը։
Բացի այդ, Դերկաչը հրապարակել է Բայդենի ու Պորոշենկոյի միջև ենթադրյալ խոսակցության ձայնագրությունը, որը, ըստ նրա, տեղի է ունեցել 2016 թվականի մարտին:
«Եթե նոր կառավարություն ու նոր գլխավոր դատախազ ունենաք, ես 1 միլիարդ դոլարի պարտավորությունների մասին փաստաթուղթ կստորագրեմ»,- հայտարարել է Բայդենն Ուկրաինայի առաջնորդին։
Պորոշենկոն, իր հերթին, այդ ամենը «չափազանց մեծ մոտիվացիա» է որակել և հայտարարել է, որ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու համար դիտարկում է Յուրի Լուցենկոյի թեկնածությունը։ «Եթե կարծում եք, որ քաղաքական դրդապատճառներ ունեցող անձը այս պաշտոնին այնքան էլ չի համապատասխանում, ապա կարող եմ հետ վերցնել առաջարկս։ Որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչ եմ առաջարկելու Լուցենկոյին»,- հավելել է Ուկրաինայի նախկին նախագահի ձայնով մարդը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը