Ռոմանտիկ երիտասարդի տունը հրդեհվել է աղջկան սպասելու պատճառով
Թուրքիայի Քութահյա քաղաքում Բեքիր Աջար անունով երիտասարդը փորձել է ռոմանտիկ երեկո կազմակերպել իր ընկերուհու հետ, սակայն հրդեհի պատճառ է դարձել։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Բեքիր Աջարը երեկոյան ընկերուհուն հյուրընկալելուց առաջ տան ներսում վարդի թերթիկներ է շաղ տվել ու հատակին մոմերով սիրտ հավաքել։ Ընկերուհուն դիմավորելուց առաջ նա վառել է մոմերն ու դուրս եկել։
Ուշացող ընկերուհուն սպասելու ժամանակ Բեքիրը տեսել է որ իր բնակարանն այրվում է, եւ շտապ հրշեջ ծառայություն է զանգել։
Դեպքի վայր մեկնած հրշեջները մարել են կրակը, իսկ ուշացած ընկերուհին փորձել է ուշքի բերել սթրեսի մեջ հայտնված ընկերոջը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը