Փաշինյանը պնդում է, թե իր դիրքորոշումն Արցախի հարցում Ադրբեջանը քննադատում է
Իմիջիայլոց, Արցախի հարցում մեր դիրքորոշումները մեկ Ադրբեջանն է քննադատում, մեկ էլ հայտնի շրջանակները. սա ի՞նչ զուգադիպություն է: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ո՞նց է լինում, որ մի բան է ասվում, եւ Ադրբեջանն է քննադատում, եւ այստեղ հայտնի շրջանակները»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ինքն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ համարել է կոնստրուկտիվ, Փաշինյանն ասաց. «Մենք Ադրբեջանի նախագահի հետ բաց, ուղիղ շփվում ենք, այդ քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված:
Ես շատ կարեւոր եմ համարում, որ մենք հստակ մեր դիրքորոշումները ֆիքսում ենք, եւ համարում ենք, որ պետք է աշխատենք, որովհետեւ այն դիրքորոշումները, որ մենք այսօր ունենք, դրանք հայտնի են, արտահայտված են, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ պետք է աշխատենք, որպեսզի գտնենք լուծում, որն ընդունելի կլինի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ խոսակցության մթնոլորտը քիչ բան չի, չնայած այն գործնական ոչ մի արդյունք չունի:
Առնվազն վատ չի, որ այդպիսի մթնոլորտ է: Ես ոչ թե Ղարաբաղի հարցում իրենց ունեցած դիրքորոշումն եմ համարել կառուցողական, եթե այդպես լիներ Ադրբեջանից ինչի՞ էին քննադատում, ընդհակառակը, կասեին՝ ինչ լավ հայտարարություն է, դա վկայում է, որ ամեն ինչ լավ է»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ