ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահություն․ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների հիմքով, այլ ոչ թե երիտասարդ հայերի ու ադրբեջանցիների սպանություններով։ Այս մասին հայտնել են ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունում՝ NEWS.am–ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հրադադարի վերջին խախտումները, որոնց հետեւանքով 4 հայ զինծառայող է զոհվել։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին մենք բազմիցս հայտնել ենք, որ հրադադարի խախտումներն անընդունելի են, դրանք խոչընդոտում են խաղաղ գործընթացին»,- հայտնել է նախագահության մամուլի քարտուղար Հելեն Շպիտցերը, պատասխանելով այն հարցին, արդյոք ավստրիական նախագահությունը մտադիր է հայտարարությամբ հանդես գալ կամ էլ որեւէ քայլ անել հետագա էսկալացիան կանխելու համար։
Նրա խոսքով, անհրաժեշտ է մեղմել հռետորաբանությունը ու պահպանել հումանիտար իրավունքը։ «Մենք ամբողջովին աջակցում ենք համանախագահների մշտական միջնորդական ջանքերը ու վկայակոչում նրանց վերջին հայտարարությունը, որը հրապարակվել է հունիսի 19-ին։ Կարգավորման գործընթացն առաջ մղելու մասին նրանց մտահղացումները ամոբողջովին համապատասխանում են մեր մոտեցմանը, որպես ԵԱՀԿ-ի նախագահության»,- նշվում է հայտարարության մեջ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ