Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026 Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն ա Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվել Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը Նա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկը Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն աԸնդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներումԳագիկ Բեգլարյանը կմնա կալանավորվածԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըՆա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկըԱրմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԹեհրանՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանըՋրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանըԾայրահեղ շոգի հետևանքով Նյու Յորքում ասֆալտը սկսել է հալվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿեսօրից հետո ու գիշերը  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԿառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգումԱզգային գեոպորտալը կդառնա անտառների և պահպանվող տարածքների վերահսկման գործնական գործիքԱրուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածուԱՄՆ-ում կարծում էին, որ Իսրայելը կարող է սպանել Իրանի գլխավոր բանակցողներին. NYTԻ՞նչ կտա զբոսաշրջության նոր կարգավորումը մարզերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծերՀանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունըԱրարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՕվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասինԲրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթովՈչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետԱմուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր ԼայենOpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FTԱլիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖԵս քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն ՍիմոնյանԸնդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճիցՌեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համարՌուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. ՍիմոնյանՄեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆՃապոնիայի վարչապետն այցելել է ՀնդկաստանԱրմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգըԱլեն Սիմոնյանի ճեպազրույցը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, բայց մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել. Փաշինյան

Սերժ Սարգսյանը «փուռն է տվել» Փաշինյանի խորհրդականին. Քոչարյանի դեմ միակ ցուցմունք տված նախկին զինվորական պաշտոնյան

 Երկուշաբթի՝ մայիսի 18-ին, ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը հրավիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանին, ով թավշյա հեղափոխությունից դեռ շատ առաջ՝ մինչեւ 2016 թվականը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016-ի ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը նրան ազատեց պաշտոնից։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին զինված ուժերին ժամանակին չտեղեկացնելու համար, գրում է hraparak.am-ը։ 

Թավշյա հեղափոխությունից հետո Արշակ Կարապետյանն անսպասելիորեն նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում, որից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, թե Արշակ Կարապետյանը, ով եղել է թիվ «0038» հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը, Քոչարյանի դեմ միակ ցուցմունք տված նախկին զինվորական պաշտոնյան է եւ պաշտոնն էլ, ըստ ամենայնի, ստացել է այդ գործարքի արդյունքում։

Ուշագրավ է, որ Արշակ Կարապետյանը 2019 թվականի հոկտեմբերի կեսերին մեկ անգամ հրավիրվել է եւ ներկայացել քննիչ հանձնաժողովին, ինչի մասին մամուլը գրել է։ Թե ինչու են որոշել կրկնայց կազմակերպել, ըստ մեր աղբյուրի, դա պայմանավորված է Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով կատարած այցով եւ հանձնաժողովին փոխանցած ինֆորմացիայով։ Մենք գրել էինք, որ երբ հեղափոխականները Սերժ Սարգսյանին «հարցաքննելիս» հետաքրքրվել էին՝ ունեցե՞լ են արդյոք թերացումներ, եւ ո՞ր օղակներն են թերացել ապրիլյան պատերազմի օրերին, Սերժ Սարգսյանը փուռն էր տվել «դավաճանին», ասելով, որ թերացողներին ինքն ազատել է պաշտոնից, բայց այս իշխանությունները բարձր պաշտոն են տվել։

Սերժ Սարգսյանը, ըստ տեղեկությունների, Կարապետյանի մասով որոշ տեղեկություններ էլ է փոխանցել, ուստի նրան կրկնակի հարցաքննելու որոշում է կայացվել։ Սակայն կա մի «բայց»՝ Արշակ Կարապետյանին առաջին անգամ հյուրընկալելիս հանձնաժողովում բարյացակամ վերաբերմունքի չեն արժանացրել, Անդրանիկ Քոչարյանի «հարձակվողական» պահվածքի մասին Կարապետյանը նույնիսկ դժգոհել է Նիկոլ Փաշինյանին, ով իր հերթին դեղին քարտ է ցույց տվել Անդրանիկ Քոչարյանին։ Այժմ հետաքրքիր է՝ Կարապետյանը կհամաձայնի՞ նորից հյուրընկալվել, թե՞ կփոխանցի, որ ինքն այլեւս ասելիք չունի եւ նախորդ անգամ արդեն ամեն ինչ հայտնել է։
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ օրերս տեղի ունեցած հանձնաժողովի վերջին նիստից հետո Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին փոխանցեց, թե հրավեր են ուղարկել նաեւ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով բնակության է տեղափոխվել Մոսկվա։

Պարզվում է՝ Քոչարյանին հաջողվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի միջոցով Նալբանդյանին փոխանցել հրավերի մասին։ Վերջինս համաձայնել է հանձնաժողովի նախանշած օրերի տիրույթում՝ մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում, տեսակապի միջոցով մասնակցել հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովը դիմել է ԱԱԾ-ին, որպեսզի պահպանեն տեսակապի անվտանգությունը, եւ ինֆորմացիոն արտահոսքեր չլինեն։ Ինչպես հայտնի է, հանձնաժողովն իր նիստերն անցկացնում է հատուկ սենյակում, որտեղ «ժուչոկներ» չկան։ Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են հունիսի 4-ին, այն վեց ամսով երկարաձգվել էր, եւ այլեւս երկարացնելու հնարավորություն օրենքը չի նախատեսում։ Հանձնաժողովի աշխատանքներն ավարտվելուց հետո կսկսվի ամենակարեւոր փուլը՝ կամփոփեն արած-չարածը, կկազմեն զեկույց ու, ամենայն հավանականությամբ, արդեն աշնանային նստաշրջանում կներկայացնեն խորհրդարանի, նաեւ՝ հանրության դատին։