Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին

Ինչո՞ւ Հայաստանի երեք վարչապետերի և Արցախի մի վարչապետի երաշխավորությունները հաշվի չառնելով և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի պայմաններում դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը եւ ավելացրել․

«Ինչո՞ւ Հայաստանի երեք վարչապետների և Արցախի մի վարչապետի երաշխավորությունները հաշվի չառնելով և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի պայմաններում դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից։
Եթե հետադարձ նայենք անկախության 30 տարիներին և գնահատենք ձեռքբերումներն ու ձախողումները, ապա կտեսնենք որ բոլոր ձեռքբերումները կապված են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ.

1-ին. Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ ապա Արցախի նախագահ Քոչարյանի առաջնորդությամբ եղավ արցախյան հաղթանակն ու անկախ Արցախի պետական հաստատությունների ձևավորումը։

Նրանք կգնահատեն, ովքեր կարող են տեսնել երկու բառակապակցությամբ ասված խոսքերի պարունակությունը՝ մեծ պատասխանատվություն, կարողություն ղեկավարել և համագործակցել պատերազմի մեջ մտած ամենատարբեր ու ծայրահեղ ռազմական միավորումների հետ, վճռականություն դիմադրել մի քանի անգամ հզոր ադրբեջանական բանակին ու հաղթել, ապա վերականգնել ու կառուցել պատերազմից ավերված հանրապետության բնակավայրերը։

2֊րդ, Քոչարյանի մյուս ձեռքբերումն էր, որ ստանձնելով թալանված Հայաստանի Հանրապետության վարչապետի ապա նախագահի պաշտոնը, երկիրը ոտքի կանգնեցրեց, մասամբ դուրս բերեց աղքատության ճիրաններից(Նրա կառավարման տարիներին աղքատությունը 55տոկոսից իջավ 25, տոկոս, ծայրահեղ աղքատությունը 25 տոկոսից իջավ 4տոկոս)։ Կրկին նրանք կգնահատեն, ովքեր մի բառակապակցության մեջ ունակ են տեսնել կարողություն՝ խոշոր ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, օտարերկրա նաև տեղական գործարարներին վստահություն ներշնչելու, որ երկրում հանգիստ ներդրումներ անեն, հարկային բարեփոխումներով հնարավորություն ստեղծելու՝ մանր ու միջին բիզնեսի զարգացման համար և այլն, և այլն: Եվ այս ամենը ի հեճուկս նախորդների, նրանց ովքեր չէին հավատում շրջափակված Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Ուրեմն, ո՞ւմ էր ձեռնտու, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում փակվեր. բոլորի մտքին առաջին հերթին կգան նրանք, ովքեր Քոչարյանի պատճառով կորցրել էին Հայաստանում իշխանությունը ու իրենց քինախնդրությունը փոխանցել մի սերնդի որի ներկայցուցիչը վարչապետ դարձավ։ Սակայն նրանց քինախնդրությունը արդյո՞ք այն աստիճանի է, որ պատրաստ են նրան բանտախցում համաճարակի բաժին դարձնել։ Դժվար է ասել։
Ուրեմն, ո՞ւմ է ձեռնտու որ Քոչարյանը ոչ միայն բանտարկվի, այլև բանտում սպանվի։
Պետք է նայել թե ո՞ր շահերին է խոչընդոտում այն ինչի մեջ մեծ վաստակ ունի Քոչարյանը՝ Արցախի անկախությունն ու այն պահելու համար գլխավոր գրավական ՝ Հայաստանի տնտեսական վերածնունդը։

Պազլը հավաքվում է՝ քանի որ Ռոբերտ Քոչարյանն անձնավորում է Արցախի անկախության և Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի միջոցով անվտանգության գաղափարները, հետևաբար Քոչարյանին բանտում պահում են նրանք ովքեր շրջափակել են երկիրը և ձգտում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած անջրպետ Հայաստանը շարքից հանել, իսկ այդ չեզոքացումն անցնում է Արցախի հանրապետության վերցման ճանապարհով։ Ապա նրանք ովքեր ծրագրել են հսկողության տակ առնել Իրանի սահմանը և Ռուսաստանը տկարացնելու, նրա շուրջ օղակը սեղմելու ճանապարհին հեռացնել Հայաստանից ռուսական ռազմաբազաները, որը կավերի Ռուսաստանի հետ դաշինքի վրա հիմնված Հայաստանի անվտանգության համակարգը։

Բայց ինչպե՞ս. ինչպես ֆիլմում է ասվում «ով մեզ խանգարում է նա էլ կօգնի», հայ ժողովո՞ւրդն է խանգարում ավերել սեփական երկիրը, ուրեմն, այդ դրսի ուժերը կարողացան հասնել նրան որ հայերը իրենց ձեռքով բանտարկեն իրենց երկրի անվտանգության ու զարգամցան մեջ մեծ վաստակ ունեցած անձին։ Շատ պարզ՝ տեղական կոմպրադորային մտավորկանների միջոցով վիրուս տարածելով, քաղտեխնոլոգիական վիրուսով հիվանդացրին հայ հասարակությունը, սկզբում այնքան որ 2008-ի մարտի 1֊ին մի զանգված գրոհեց իշխանության վրա «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» կոչով, ապա վիրուսը վարակեց հասարակության ավելի լայն շրջանակներ այնքան, որ արդեն 2018֊ին ծափերով կալանավորեցին Քոչարյանին։

Հարց էին տալիս թե ինչպե՞ս չինական Ուհայ քաղաքում կորոնավիրուսից մահացավ 33 ամյա առողջ բժիշկը, մասնագետները պատասխանում էին՝ քանի որ նա միաժամանակ տասնյակ հիվանդերի էր բուժում, վիրուսի ահավոր շատ ու բազմակողմանի գրոհի ենթարկվեց, որին առողջ օրգանիզմը չդիմացավ։ Այդպիսի բազմակողմանի վիրուսային գրոհի ենթրակվեց նաև Քոչարյանի հեղինակությունը՝ դրսից ֆինասավորվող ՀԿ֊ների ու մամուլի, Ազատություն ռադիոյի, իշխանությունը կորցրած հհշ֊ական շրջանկների կողմից։
Սակայն այդ վիրուսը չէր սպանում, և հիմա արդեն բանտում փակել ու թողել են մյուս վիրուսի՝ կորոնավիրուսի գրոհին ենթակա։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը, չէ՞ որ ուղղակիորեն նրա ձեռքով է բանտում պահվում Ռոբերտ Քոչարյանը։ Այո, սակայն Փաշինյան անձ գոյություն չունի, այն մի դատարկ տարա է, որի մեջ հեշտությամբ լցրել են ատելություն, նախանձ, քեն, «Ադրբեջանի ժողովրդի շահ» և «Ալիևը կիրթ է և կառուցողական»։

Ինչպես գոյություն չունի նաև դատավոր Աննա Դանիբեկյան անձը, այն էլ մի դատարկ տարա է որ լցված է իշխանության հրահանգով՝ համաճարակի ժամանակ էլ փակի տակ պահել Քոչարյանին։ Իշխանյանը։