Հայկական ավիաընկերությունների եվրոպական թռիչքների կասեցման մեղավորը Քաղավիացիայի կոմիտեն է. շուտով կներառվենք ԵՄ-ի «սև ցուցակում». Հակոբ Ճաղարյան (տեսանյութ)
Մինչև մայիսի վերջ Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունը պետք է որոշում կայացնի՝ ներառե՞լ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն «սև ցուցակի» մեջ, թե՞ ոչ. դա ենթադրում է, որ եվրոպական այդ կառույցն անբավարար է գնահատում մեր ավիացիոն իշխանության աշխատանքը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ավիացիոն ոլորտի կառավարիչ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
«Հայկական երկու ավիաընկերություններ զրկված են եվրոպական հավաստագրից, քանի որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ միջազգային նորմերին համապատասխան՝ ապահովել օդանավերի թռիչքային պիտանելիության հավաստագրումը և թռիչքային անվտանգության վերահսկումը: Պատճառը քաղավիացիայի կոմիտեն է, ոչ թե այդ ընկերությունները»,- ասել է նախկին օդաչուն:
Ըստ Ճաղարյանի՝ մեր ավիացիոն իշխանությունները հատել են կարմիր գիծը, որևէ հնարավորություն չունեն որպես գործընկեր դիտարկվելու ԵՄ-ի ավիացիոն գործակալության կողմից և կներառվեն «սև ցուցակի» մեջ. «Մենք պետք է հարցը տեխնիկական դաշտից տեղափոխենք քաղաքական հարթություն: Եթե ՀՀ կառավարությունը Եվրամիությանը դիմի խնդրանքով, «սև ցուցակում» ներառվելը կարող է հետաձգվել: Իշխանությունը պարտավոր է անել ամեն ինչ՝ բազմազանեցնելու դեպի Եվրոպա թռիչքների աշխարհագրությունը, ու ցավալի է, որ փոխվարչապետ Ավինյանն ասում է, թե մեր ավիաընկերությունները չեն թռչում Եվրոպա»:
Ավիատորի կարծիքով՝ մինչև 2018 թ.-ն ավիացիոն իշխանությունները եղել են համակարգված, տեխնիկական կարգավորումները կատարվել են բարձր որակով. «Կառավարման գործիքակազմի բացակայությունը բերել է նրան, որ մեր քաղավիացիան շուտով կընդգրկվի ԵՄ-ի «սև ցուցակում»: Կոմիտեն չպետք է եվրոպական գործակալության այս զեկույցով պատկերացում կազմեր իր թերությունների մասին: Տեղական ավիաընկերություններն ի զորու չեն շարունակել իրենց պայմանագրերը եվրոպական ավիաընկերությունների հետ և ստիպված կլինեն իրենց օդանավերը հանել հայկական գրանցումից»:
Հակոբ Ճաղարյանի պնդմամբ՝ լոուքոսթերների մուտքը հայկական շուկա իբրև մեծագույն ձեռքբերում ներկայացնելն աչքակապություն է, նրանց ծավալը շուկայի մոտ երկու տոկոսն է, և այդ չվերթների համար էժան ավիատոմսեր ապահովելը բնավ էլ ձեռքբերում չէ. «Բազմիցս ասվել է, թե իբր ազգային փոխադրողը պետության վրա շատ թանկ է նստելու: Երկիրը պարտավոր է հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծել, բայց միջազգային ձևակերպմամբ՝ ազգային փոխադրողը հիմնական կամ միակ դերակատարն է: Դա ոչ թե պետական կարգավիճակ է, այլ շուկայում ունեցած ազդեցության և ծավալների գնահատական»:
Նախկին օդաչուի պնդմամբ՝ փակվող հայկական ավիաընկերություններին կփոխարինեն ռուսականները, լավագույն դեպքում՝ կհիմնվեն հայ-ռուսական համատեղ ավիաընկերություններ, և հայրենական փոխադրողներն առհասարակ կզրկվեն Երևանից դեպի Եվրոպա թռիչքներից:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց