«Սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, որով նաև իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ այն, ինչ մայիսի 8-ին տեղի ունեցավ խորհրդարանում, առաջին հերթին քաղաքական բնույթ ունի, ուստի ակնկալում են քաղաքական հետևանքներ ու գնահատական:
«Ցավով, պետք է ասեմ, որ միջադեպից հետո վարչապետն իր ելույթով ըստ էության լեգիտիմացրեց խորհրդարանում տեղի ունեցած բռնությունը և սկսեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող կամ հիմնական մեղավոր: Այդ արշավ այսօր էլ է շարունակվում և մեծ թափ է առել, և դրա մեջ կա խորքային մի հանգամանք, որը կրկին քաղաքական է: Խորհրդարանում հնչած այլընտրանքային, ընդդիմադիր սուր խոսքը որակել են՝ որպես սադրանք, իրականացրել են բռնություն և ասել, որ այդ բռնությունն արդարացված է: Այս ամենը ալիքաձև ազդելու է երկրում ընթացող բոլոր գործընթացների վրա, մարդկանց խոսքի ազատության, ընդդիմադիր ու այլընտրանքային խոսքի վրա: Այս առումով սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, որով նաև իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան