Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Եթե դատավորները վնգստացող են, ապա ինչո՞ւ եք նրանց աշխատավարձը բարձրացնում 50 տոկոսով

Վերջին 2 տարիների ընթացքում դատավոր դառնալու այն հավակնորդները, ովքեր հաղթահարել են թեստավորման փուլը եւ ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում՝ ընդհանուր թիվը կազմում է 30, որը ցածր թիվ է եւ դա վկայում է, որ դատական համակարգը մեծ թվով լավ մասնագետների համար գրավիչ չի։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ իրենց խնդիրն է ներկայացնել, թե ինչպես են ազատվելու վատ դատավորներից. «Գիտենք, որ աշխարհում եղել են վեթինգի փորձեր, որոնց իմաստը եղել է՝ ամբողջ դատական համակարգը դնել մի կողմ եւ վակուում է առաջացել, քանի որ երկրում ընդհանրապես դատարան չի եղել։ Թացն ու չորն էլ իրար հետ խառնված՝ վատ մասնագետների հետ՝ 10 անարդարների հետ 10 արդարին էլ են դուրս մղել»։

Բադասյանն ասաց, որ կարեւոր չէ՝ ով է լքելու դատական համակարգը, այլ կարեւոր է, թե ով է համալրելու դատական համակարգը.

«Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ը Առաջին ատյանի դատարանում, 44-ը՝ Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում, ունենք 7 թափուր հաստիք։ Վերջին 2 տարիների ընթացքում այն հավակնորդները, ովքեր հաղթահարել են թեստավորման փուլը եւ ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում՝ ընդհանուր թիվը կազմում է 30, նրանց մի մասն էլ ուսումնառությունը դեռ չի ավարտել։ Դա, կարծում եմ, ցածր թիվ է եւ դա վկայում է, որ դատական համակարգը մեծ թվով լավ մասնագետների համար գրավիչ չի։ Գրավչության բարձրացման եւ փոփոխություններ իրականացնելու կարեւոր փոփոխությունը արժանի աշխատավարձն է։ Դատական դեպարտամենտը մեր հորդորով ներկայացրել է դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ, որը ենթադրում է, որ 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, եթե ընդունվի կառավարության կողմից, 2021 թվականին՝ 60 տոկոսով, 2022 թվականին՝ 70 տոկոսով։ Առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար։ Եթե 2020 թվականի աշխատավարձերի բարձրացումը տեղի ունենա, ապա աշխատավարձը կկազմի 991 հազար դրամ, 2021 թվականին 1 միլիոն 57 հազար, եւ 2022 թվականին՝ 1 միլիոն 123 հազար»։

Վարչապետի դիտարկմամբ՝ աշխատավարձերի թեման նուրբ է հատկապես ճգնաժամային պայմաններում, որն էլ տարակուսանքի տեղիք է տալիս. «Մի անգամ Կառավարության նիստում արել եմ այդ հայտարարությունը, հիմա էլ եմ անում. այդ աշխատավարձերի բարձրացումը, կոնկրետ դատավորների, արվում է ոչ այնքան դատավորների համար, այլեւ արվում է այն բազմահազար քաղաքացիների համար, ովքեր այսօր վարչապետին, նախարարին, Կառավարությանը նամակ են գրում՝ գույքը ձեռքիցս վերցրին, դատարան դիմեցի՝ տարիներով քաշքշուկ է, տենց անարդար ձեւով լուծվեց, մեկն ասում է՝ երեխայիս անարդար ձեւով դատապարտեցին ազատազրկման»։

Նախարար Բադասյանն ասաց, որ բարեփոխումներից է նաեւ թվայնացման պրոցեսը, որը հեշտացնում է դատավորի աշխատանքը.

«Կարելի է ասել՝ զրոյից ենք սկսում, որովհետեւ թվայնացման մասով ունենք համակարգեր, բայց էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացումը, քննարկումը, վերջնական դատական ակտի կայացումը եւ դատական ակտի՝ համակարգից դուրս հանումը թվայնացված չէ։ Վճարման կարգադրությունների պրոցեսն ամբողջությամբ թվայնացված է եւ փորձարկվում է Երեւան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում։ Արդեն դա աշխատում է։ ԲԴԽ ներկայացուցիչները մտավախություն ունեին, որ տարիքով ավագ դատավորները դժվարություն կունենան, սակայն այդ դժվարությունն էլ կարելի է հաղթահարված համարել։ Եթե անձն իր իրավունքների համար դիմում է դատարան, դատարանն իր վարույթում կարող է ունենալ 2000 կամ 3000 գործ։ Եթե դատավորը կրճատի իր ժամանակն այդ գործիքների վրա, նա կկարողանա ուշադրություն դարձնել արդեն այն վեճերին, որտեղ իրավունքների խախտում կա եւ այդքան դատական նիստերի հետաձգում չի լինի»։

Թվայնացում կլինի նաեւ Սնանկության գործերի վերաբերյալ. «Արդեն տեխնիկական պահանջները հաստատված են եւ մրցույթում հաղթող կա։ Սնանկության պրոցեսն էլ սկզբից մինչեւ վերջ կրկին թվայնացված կլինի։ Այս պահին աշխատում է ավտոմատ սնանկության կառավարիչներին ընտրելու համակարգը, այսինքն՝ դա էլ ամբողջությամբ ատոմատացված կունենանք։ 2022 թվականը որպես վերջնաժամկետ ենք համարում»։

Ռուստամ Բադասյանը հայտնեց նաեւ, որ ԲԴԽ-ն առաջարկել է 6-ով ավելացնել Վարչական եւ Վերաքննիչ դատարանների դատավորների թիվ, 6-ով Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների թիվը, որը, ըստ նախարարի, որոշակի ծանրաբեռնվածության թեթեւացման կբերի։

Եւ ամենավերջում տրամաբանական հարց է առաջանում՝ եթե դատավորները վնգստացող են, ապա ինչու եք նրանց աշխատավարձերը բարձրացնում: