Փաշինյանի ելույթից ոգեւորված Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում շարունակում է անմակարդակ «ռազբորկաները»
Ալեն Սիմոնյան ակնկալում է, որ Էդմոն Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանիսն ԱԺ ամբիոնից պետք է ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից եւ Սասուն Միքայելյանից։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
«Մարդիկ, որ կապ չեն ունցել հեղափոխության հետ, պետք է չգան մեզ սովորեցնեն հեղափոխության արժեքները գնահատել, իրենք հեղափոխության հետ կապ չեն ունեցել, չեն կարող ունենալ եւ չեն ունենալու։ Միակ բանը, որ ակնկալում եմ, որ Էդմոն Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանի քաղաքական գործիչներ ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից, ինձնից, ձեզանից եւ Սասուն Միքայելյանից։ Այլ տարբերակ չկա եւ չի կարող լինել»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց ընդդիմախոսների կողմից ընտրվել է «շառ անելու» մարտավարությունը։
«Գալ, հրահրել, հաճախ թաքնվելով սեռական պատկանելիության տակ, ընդդիմախոս լինելու, անել լկտիություն, քողարված ծաղրանք, ուրախանալ, ծիծաղել, երբ պատգամավորները խնդիր են ունենում մեկ այլ պատգամավորի նկատմամբ, հետո գալ, ասել՝ ինչքան էլ ծեծեք, մենք չենք լռելու․ իսկ դուք ո՞ւմ եք պետք, որ մենք ձեզ ծեծենք, կամ էդ ո՞ւմ ենք մենք ծեծել»,- ասաց նա։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան