Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետեւ Հաղթանակի զբոսայգի (ֆոտո)
Սերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ թոռնիկի հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և հայրենիքի նվիրյալ բոլոր հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի՝ ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի շիրիմին և գլուխ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում նահատակվածների անմահ հիշատակին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ