Պարզվում է Նիկոլի պատգամավորը կամ կողմնակիցը, եթե ուզում է մարդ ծեծել պիտի ծեծի, ուզում է հայհոյել պիտի հայհոյի
Նիկոլը «ելույթ» ունեցավ։ Այն էլ ինչ ելույթ։ Հարուստ ու բացառիկ դատարկությամբ, ատելության խոսքի ու ապատեղեկատվության մեծ չափաբաժնով։
Էլ ծառահատում, էլ ոտանավոր, էլ պապական ընձառյուծ, էլ կաշառքի սադրանք։ Էտ կաշառքի սադրանքն էլ քրեական օրենսգրքում նախատեսված չէ։ Հանգիստ սադրեք )))
Բայց, ուր էր մեզ այդքան բախտ, որ լիներ միայն վերը թվարկվածը։
Նիկոլը, որ երկու տարի առաջ իր օգնականների հետ միասին ծաղկեպսակ էր դնում Երևանի փողոցներում, պատգամավորների անչափահաս երեխաների, ընտանիքի անդամների հեռախոսահամարները հրապարակում՝ ամեն ինչ նորմալ էր։ Իսկ այսօր տեսեք թե ինչ «աղիողորմ» իրավիճակ է ստացվել։ Պարզվում է Նիկոլի պատգամավորը կամ կողմնակիցը, եթե ուզում է մարդ ծեծել պիտի ծեծի, ուզում է հայհոյել պիտի հայհոյի։ Չեմ հասկանում, մարդիկ կա՞ն, որ համամիտ չեն այս նիկոլայի արդարության հետ։
Ինչքան կարելի է Նիկոլին հոգեբանական բռնության մեջ պահել։ Մարդը էլ չի կարողանում իրական դեմքը թաքցնել (սուտ, խաբեություն, դավաճանություն, անարժեք), իսկ մենք էլ «չենք թողնում» վերջնականապես մարդը ծավալվի։
Հ.Գ. Ոտանավորի հատվածն էլ ազդեցիկ չէր առանց Հայկ ստվերի։
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս