Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Իմ անձնական պարտավորությունն է կտրել «ատկատով» զբաղվողների ձեռքերը. Փաշինյան

Մենք չենք կարող ասել՝ կառավարությունը պետք է իր ստանդարտներն այնքան իջեցնի, մինչեւ հասնի այն մակարդակի, որտեղ աշխատանքի որակը երաշխավորված չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է խթանենք ընկերություններին, որ նրանք իրենց աշխատանքի որակը բարձրացնեն: Ընդհանուր առմամբ խոսքը պետական գնումների ժամանակ բանկային երաշխիքների մասին է, ու իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե մենք դրանով փոքր ու միջին բիզնեսին դնում ենք ծանր վիճակի մեջ:

Պետական գնումների 80-85 տոկոսը դրանք մինչեւ 10 մլն դրամանոց գնումներն են, որոնց համար բանկային երաշխիք չի պահանջվում: Իսկ ինչ վերաբերում է բազմամիլիոնանոց գործերին, եթե նման գործի հավակնություն ունեցող ընկերությունը չի կարողանում բանկային երաշխիք բերի, ուրեմն մենք պետք է կասկածենք իր կարողությունների վրա: Մենք այսօր ճանապարհներ ունենք, որ պետք է քանդենք, նորից սարքենք, որովհետեւ անորակ են սարքել: Էդ դեպքում ընկերությունները պետք է իմանան, որ ֆինանսապես տուժելու են: Ես խնդրում եմ՝ դա որակի հաշվին չանենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այսօր ՀՀ-ում կան ճանապարհներ, որ կառուցվել են 2017-2018 թվականներին, բայց հիմա լրիվ պետք է քանդվի, նորից սարքվի. «Հիմա ընկած այդ ընկերությունների նկատմամբ տարբեր լծակներ ենք գործադրում, որ կարողանանք պարտադրել, որ իրենց վատ աշխատանքի հետեւանքները վերացնենք: Թող այդ բանկային երաշխիքը լինի, որ իրենց հետեւից ընկնելու անհրաժեշտություն չենք ունենա: Նախ անորակ աշխատանք անողը կսնանկանա, դաշտից դուրս կգա, իսկ նրանք, որոնք որակով, բայց փոքր ընկերություններ են, թող միանան իրար հետ համագործակցություն ձեւավորեն:

Մենք արդեն 2019-ին ունեցել ենք իրավիճակ, երբ մարդը շինարարություն ունի, բայց չի կարողացել շինարարական կազմակերպություն գտնել, քանի որ բոլորը գործ են ունեցել: Բանկային երաշխիքը ապահովագրում է մեզ, իսկ փոքր ու միջին բիզնեսին չի վնասում: Փոքր ընկերությունը պետք է անի փոքր շինարարություն: Փոքր ընկերությունը չի կարող անել մեծ շինարարություն, իսկ փոքր շինարարության համար բանկային երաշխիք չի պահանջվում»,-ընդգծեց վարչապետը:

Ինչ վերաբերում է գետական գնումների ոլորտում ատկատներին, Փաշինյանն ասաց. «Ես ասել եմ, որ իմ անձնական պարտավորությունն է կտրել բոլոր այն ձեռքերը, որոնք կփորձեն այդպիսի գործունեություն ծավալել: Ցավոք, ես այսօր չեմ կարող երաշխավորել, որ այդպիսի երեւույթներ ու ցանկություններ չկան,բայցես կարող եմ երաշխավորել, որ մեր քաղաքական կամքը՝ արմատախիլ անել այդ երեւույթը, անսասան է»: