Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ինչպես Արգիշտի Քյարամյանը մեկ օրում գնդապետ դարձավ. ուշագրավ նշանակման հետքերով

Երեկ Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը վարչապետի հրամանով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն այսօր կրկին ազատվեց այդ պաշտոնից և նշանակվեց արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ: ArmLur.am-ի տեղեկություններով, հրամանագրերի այս փոփոխություններն ուշագրավ նախապատմություն ունեն: Բանն այն է, որ երեկ, երբ հրապարակվեց նշանակման որոշումը, Քննչական կոմիտեի ներսում քննարկում էին, թե ինչու են Քյարամյանին բերել Քննչական կոմիտե: Բանն այն է, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, ըստ կանոնադրության, ունեն իրենց գործառույթները: Քյարամյանը պետք է լիներ ՔԿ նախագահի 5-ր-դ տեղակալը՝ դեռ չհստակեցված լիազորություններով:

Ընդ որում, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թիվը մեկով ավելացնելու մասին որոշումը կայացվել էր այս տարվա ապրիլին: Այսինքն՝ Քյարամյանին ԱԱԾ տեղափոխելը վաղուցվա ծրագիր է եղել: Ու քանի որ Վերահսկողական ծառայությունից, ըստ օրենքի հնարավոր չէր նրան նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ, դրա համար նա նախ նշանակվեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որպեսզի տրամպլին դառնա: Նշենք, որ ԱԱԾ տնօրենն այս պահին ունի 4 տեղակալներ. Քյարամյանը, սակայն, 1-ին տեղակալ է նշանակվել: Իսկ ո?վ կարող է նշանակվել այդ պաշտոնին: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է. ,,Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Ուսումնասիրելով Քյարամյանի կենսագրությունը, նկատեցինք, որ նա 2018 թվականին է ստացել փոխգնդապետի կոչում, նա գնդապետ չէ: ArmLur.am -ը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելու նույն օրը Քյարամյանին տրվել է նաեւ գնդապետի կոչում, որպեսզի ԱԱ մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքը պահպանվի: Հիշեցնենք՝ ճիշտ այսպիսի գործողություններով Սերժ Սարգսյանը իր խորհրդականներ՝ երջանկահիշատակ Գեորգի Կուտոյանին նշանակեց ԱԱԾ տնօրեն՝ որպես տրամպլին օգտագործելով դատախազի տեղակալի պաշտոնը եւ Գեւորգ Մհերյանին՝ ՀՀ փոխոստիկանապետ: Իսկ ո՞վ է Արգիշտի Քյարամյանը. նա 2019 թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները, երբ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց ու կասեցվեց նրա գործունեությունը:

Հիշեցնենք՝ ՊՎԾ պետի նոր տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է, որի անձնագրային անուն է Էլբեկ Քյարամյան: Բանն այն է, որ ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը, բացի այդ ամուսնացյալ հոգևորականները քահանայի նվիրապետական աստիճանից չեն կարող բարձրանալ, իսկ Քյարամյանի հայրը եպիսկոպոս է։ Այսինքն՝ Առաքել եպիսկոպոսը չէր կարող եպիսկոպոս լինել և նշանակվել թեմի առանջնորդ։ Սակայն եւ Արգիշտի Քյարամյանը եւ Առաքել Եպիսկոպոսը հերքել են իրենց հայր ու որդի լինելու լուրերը: