Մի քիչ էլ ձգենք, էլ մարդ չի մնա (տեսանյութ)
Հույս ունեմ՝ Արցախի ազատամարտի վետերաններին չենք հասցնի մինչեւ 70 տարեկան ու նոր ինչ-որ պարգեւավճարներ տանք, որովհետեւ մարդ չի մնա: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցին:
«Նույն արցախյան ազատամարտի մասնակիցներին հինգ հազար դրամ հավելավճարը, որ տալիս է պետությունը՝ թոշակի անցնելու դեպքում, շատ մեծ պրոբլեմ են սարքել: Կուզենայի մեր կառավարությունը դրան ուշադրություն դարձներ»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ արցախյան ազատամարտի վետերաններն էլ նպաստավոր վիճակում չեն եւ ունեն սոցիալական մեծ խնդիրներ: «Ոչ թե մենք լացում ենք, այլ հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի: Այսօր գիտեք, որ Արցախի պատերազմի վետերաններն էլ ոչ բարվոք վիճակում են, սոցիալական մեծ խնդիրներ ունեն: Ոչ թե մենք լացում ենք, այս հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Ըստ նրա՝ այս նախագծի ընդունումը՝ մեծ տրագեդիա չէ: «Եթե մի քիչ էլ ձգենք, մայիսին էլ մարդ չի մնա, կեսն էլ կթեթեւանա, ինձ թվում է՝ կարելի է անել»,-ասաց պատգամավորը:
Նախագիծը օրակարգ չընդգրկվեց եւ ստացավ 39 կողմ ձայն, 77 դեմ եւ երկու ձեռնպահ: Նշենք, որ նախագծով առաջարկվում էր, հաշվի առնելով հաղթանակի 75 տարին է լրանում, պատվովճարը կրկնապատկեր եւ սահմանել 200 հազար դրամ, եւ նրանց թիվն է 276 հոգի:
«Իմ քայլը» խմբակցությունից Արփի Դավոյանը նշեց, որ նախագիծը բավականին քննարկվել է առողջապահության եւ սոցիալական հացրերի մշտական հանձնաժողովում. իրենք գտնում են, որ կառավարության որոշմամբ է այդպիսի որոշումները կայացվում եւ օրենքով նման գումարներ ամրագրելը ճիշտ չեն համարում: Նա հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին այս տարի հաղթանակի 75 ամյակի առիթով 300 հազար դրամ է տրամադրվելու:
Share on FacebookShare on TwitterShare on Linkedin


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ