Դա նույնն է, որ մեկը երիկամի համար դիմի բժշկի, բժիշկն ասի՝ հետո կգաս ընդհանուր կբուժենք. Գեւորգ Պետրոսյան
Մենք առիթը բաց չենք թողնում ասելու, որ պետք է ԱԺ-ում լինի կառուցողական համագործակցություն, արդյունավետ աշխատանք, բայց դրա ամենակարեւոր բաղադրիչն իրար լսելու ունակությունն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ-ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ:
«Մեր ասածն այն չի, որ ծափահարեք մեր նախագծերին, պարզապես եկեք քննարկենք, լսենք: Եթե մենք նույն բծախնդրությամբ վերաբերվենք բոլոր նախագծերին, ապա շատ նախագծեր այստեղ չպետք է մտնեին քննարկման:
Պարոն Վարդանյան, դուք այստեղ ասում եք՝ մի հոդված ենք ընտրել բերել: Է, դուք էլ մյուսներն ընտրեք, ձեզ ո՞վ է խանգարում: Բայց այդ տրամաբանությամբ եթե մոտենանք, ուրեմն առանձին հոդվածներում փոփոխություններ չանենք: Եթե ես խնդիրը նկատել եմ, եկեք այդ խնդիրը լուծենք:
Էդ նույն բանն ա, որ մարդը երիկամի համար գնա բժշկի, բժիշկն ասի՝ հա, երիկամդ ցավում ա, բայց աչքերիդ արտահայտությունը դուրս չի գալիս, արի տեսողությունդ էլ ստուգենք, բա սիրտդ ինչի՞ ա մեկումեջ աշխատում: Ուրեմն դու պետք է համալիր ստուգման ենթարկվես, գնա, քեզ հետո կկանչենք, կգաս ծերից ծեր կստուգվես: Այսինքն երիկամը չի բուժում, ասում է՝ ընդհանուր կբուժվես: Ես տենց բժշկին ուրիշ ուղղություն ցույց կտայի»,-ասաց նա:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան