Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել է բժիշկների բրիգադ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Վերջինիս խոսքով՝ խիստ անհրաժեշտություն կա՝ արտերկիր մեկնելու եւ այնտեղ բուժում ստանալու․ «Բուժող բժիշկներն արձանագրել են որ Հայաստանում հնարավոր չէ արդյունավետ բուժում․ 40-ից ավելի հիվանդություն է, անհրաժեշտություն կա, որ տեղափոխվի եւ բուժումը շարունակի արտերկրում։ Ընդհանուր ինքը գտնվում է ծանր վիճակում։ Հիվանդանոցում չկա էն բուժումը, որը տնային պայմաններում չեն անում, վերակենդանացման սարքավորումներով գտնվում է դրա տակ։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում հնարավոր չէ բուժել, ես չգիտեմ՝ մեկ ամսից կմահանա, մեկ տարուց, մեկ օրից, եթե այդպես շարունակվի։ Ցանկացած պահի այդ ռիսկայնությունը կա, դա բժիշկներն են արձանագրել»։
Պաշտպանը նաեւ նշեց, որ Գրիգորյանը գիտակից վիճակում է․ «Գիտակցությունը տեղն է, միտքը բավականին պայծառ»։
Նրանք դիմել են առողջապահության նախարարությանը՝ բուժումը արտերկրում շարունակելու համար, սակայն պատասխան չեն տվել․ «Մենք առողջապահության նախարարին դիմել ենք, ցավոք սրտի վերջինս հրաժարվել է պատասխան տալուց՝ պայմանավորված նրանով, որ գործը գտնվում է դատարանում։ Իմ համար դա ակնհայտ անօրինական պատասխան է, որովհետեւ կապ չունի կարգավիճակը»։


















































Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. մյուս միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին
Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով
Տեղափոխելու ընթացքում Մանվել Գրիգորյանին կարող էինք կորցնել. հիմա գիտակցության է եկել. ԲԿ-ի տնօրեն
Առողջապահության նախարարը խոսեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին
Արսեն Թորոսյանը Մանվել Գրիգորյանի գործով մատնված է հանցավոր անտարբերության (տեսանյութ)
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT