Հայաստանի ոչ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ կլինեն. ԿԸՀ
Եթե Հայաստանում Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության հանրաքվե անցկացվեր, ապա ընտրատեղամասերի հիմնական մասն ապահովված կլիներ տեսախցիկներով: Այս մասին մայիսի 4-ին պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հարցին, ով հետաքրքրվեց` արդյոք ճիշտ են այն լուրերը, ըստ որոնց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ի վիճակի չէ տեսախցիկներ տրամադրել բոլոր ընտրատեղամասերին, որոնք նախատեսված են քվեարկության արդյունքների կեղծման ռիսկերի նվազեցման համար:
Ընդ որում, Մուկուչյանը խոստովանեց, որ անհնար կլիներ բոլոր ընտրատեղամասերն ապահովել այդպիսի տեսախցիկներով, քանի որ այդ ժամանակ լուրջ տեխնիկական խնդիրներ կառաջանային: ՀՀ ԿԸՀ-ի ղեկավարը նշեց, որ իրենց կհաջողվի համապատասխան միացում ապահովել միայն ընտրատեղամասերի 92-93 տոկոսի համար: Նա պարզաբանեց, որ տեխնիկական առումով չափազանց դժվար է ապահովել հեռավոր բնակավայրերի միացումը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ