Փորձագետ. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները չեն համապատասխանում մարդասիրական մոտեցմանը
Իրանա-ամերիկյան լարվածության հավելյալ օջախների ստեղծումը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը:
«Չեմ կարծում, թե պետք է սպասել երկու երկրների միջեւ ուղիղ բախման կամ լոկալ ռազմական հակամարտության: Այո, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունը պահպանվում է նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, սակայն առաջին հերթին խոսքը երկու երկրների բարձրաստիճան անձանց հռետորաբանության մասին է»,-ասաց փորձագետը:
Նրա խոսքով՝ Իրանը՝ գտնվելով ԱՄՆ պատժամիջոցների ներքո, ստիպված է հաղթահարել հավելյալ դժվարությունները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
«Այսօր կողմերը պետք է միավորվեն՝ պանդեմիայի դեմ պայքարի համար՝ մարդասիրական մոտեցում ցուցաբերելով: Իսկ Վաշինգտոնի գործողությունները չեն համապատասխանում այդ մոտեցմանը: Եթե ԱՄՆ-ը թուլացնի պատժամիջոցները, ապա դա կարող է դրական ազդակ դառնալ Թեհրանի համար»,-նշեց Վարդան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ՌԾՈւ-ին կարգադրել է ոչնչացնել իրանական ռազմանավերը, որոնք «կհետապնդեն» ամերիկյան նավերին:
Մի քանի օր անց Իրանի ԶՈւ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի կոշտ պատասխան կստանա, եթե գործողություններ ձեռնարկի Թեհրանի դեմ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո