Բոլոր դեպքերում քաղաքական գործիչը պետք է հանդուրժող լինի, քանի որ մենք ապրում ենք իրավական պետությունում
Բոլոր դեպքերում քաղաքական գործիչը պետք է հանդուրժող լինի, քանի որ մենք ապրում ենք իրավական պետությունում:
Արի ու տես, որ մեր քաղաքական գործիչները հանդուրժող են հատկապես օտարների ու «կիրթ» թշնամիների նկատմամբ, իսկ միմյանց նկատմամբ գոյություն ունի հավասարակշռվածության և հանդուրժողականության դեֆիցիտ:
«Ինչպես նշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները պետք է առավել հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչող նույնիսկ վիրավորանք պարունակող հրապարակումների և հատկապես քննադատության նկատմամբ, որը որոշ դեպքերում կարող է լինել ցնցող, անհանգստացնող: Բայց իրենք պետք է հանդուրժող վերաբերմունք դրսևորեն՝ հաշվի առնելով հասարակությունում իրենց ստանձնած պաշտոնը, դիրքը, առաքելությունը, այն, որ տնօրինում են վարչական ռեսուրսների»:
Քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի և գործի նկատմամբ հանրության լայն խավերի ընդգծված ուշադրությունը, քաղաքական գործչի նկատմամբ ընդունելի քննադատության սահմաններն ավելի լայն են դրա համար նրանք պարտավոր են հանդուրժողականության ավելի բարձր աստիճան դրսևորել (Lingens v.Austria, գանգատ թիվ 9815/82, 8-ը հուլիսի 1986 թվական)։
Հ.Գ. Խոսքս ուղղում եմ քաղաքական գործիչներին. Եղեք հանդուրժող և փորձեք Ձեր կողմից սևերի և սպիտակների բաժանված հասարակությանը միավորել մեկ գաղափարի շուրջ:
Հ.Գ.Գ Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն: Որպես դրա գրավական հրապարակել դեպքի տեսագրությունները, որոնք, ըստ իմ տվյալների, արդեն իսկ առգրավվել են ոստիկանության կողմից:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում