Քաղաքակրթական դեգրադացիա․ պետությունն ընկած է փողոցում
Եթե իշխանության աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ ամբոխը, ապա տրամաբանական է, որ ամբոխավարի իշխանության պայմաններում ամբոխն իջեցվում է ոհմակի մակարդակի։
Գավառում տեղի ունեցածն ազգային խայտառակություն էր։ Դա մեր երկրում տիրող ատելության ու թույնի մթնոլորտի, վենդետայի ու սամասուդի քարոզի հետևանք էր։ «Թավշյա» բասպրեդելի արդյունք։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ օրերս խոսվում էր այն մասին, թե, իբր, ապրիլի 24–ին կազմակերպած միջոցառումներով քայլարածները հայ ժողովրդին որակապես նոր՝ ավելի բարձր քաղաքակրթական հարթության վրա են դրել։
Իրականում մենք նահանջել ենք դեպի «մարդը մարդուն գայլ է» և «բոլորի պատերազմը բոլորի դեմ» ժամանակաշրջան։ Այսինքն՝ դարերով հետ ենք շպրտվել։
Թերևս աշխարհի որևէ այլ երկրում կորոնավիրուսային այս աղետի պայմաններում այսպիսի ներազգային պառակտում և պետության ղեկակավարի մակարդակով ներքին թշնամանք չի հրահրվում։
Մենք սրա համար գին ենք վճարելու։ Շատ բարձր գին։
Եթե երկու տարի առաջ իշխանությունն էր գցած փողոցում և այն վերցնող եղավ, ապա այժմ արդեն պետությունն է ընկած փողոցում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Պետությունը փողոցից վերցնողները, որպես կանոն, բարեկամ չեն լինում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում