Իրանի դեմ ԱՄՆ-ի Սենատի նոր շրջափակումները՝ տարածաշրջանում Վաշինգտոնի կրած պարտության ապացույց
Լոնդոնում ԻԻՀ դեսպանն Իրանի դեմ ԱՄՆ-ի Սենատի նոր շրջափակումները Միջին Արևելքում Վաշինգտոնի պարտության արդյունքն է համարել:
IRNA լրատվական կայքի հաղորդման համաձայն, Լոնդոնում ԻԻՀ դեսպան Համիդ Բաիդինեժադն ուրբաթ օրը, անդրադառնալով ԱՄՆ-ի սենատի կողմից Իրանի դեմ նոր շրջափակումների վավերացմանը, ասել է. «Այս շրջափակումնները միջին արևելքում իր և իր դաշնակիցների վարած քաղաքականություններում կրած պարտության պատճառով ԱՄն-ի անկարողության ապացույցն են»:
Ավելի վաղ ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագրերն օրինական են, և Իրանի զինված ուժերը պաշտպանում են երկրի անվտագությունը և շահերը:
ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրը վավերացրեց «2017 թվականի Իրանի անկայունացնող քայլերի դիմակայման մասին» օրենքը, որն իր մեջ է ներառում ԻԻՀ-ի դեմ շրջափակումների նախագիծը: Նախագիծն ընդգրկում է ահաբեկչությանը վերաբերող շրջափակումները և սպառազինական շրջափակումների գործադրումը:
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը