Լուկաշենկոն վերահաստատել է, որ կորոնավիրուսի ֆոնին չի պատրաստվում կարանտին սահմանել (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարանտինային միջոցառումները տարբեր երկրներում դրական արդյունք չեն տա: Այս մասին նա հայտարարել է Գոմելի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։
«Ես մարդկանց մեկուսացնելու որոշում չեմ կայացրել։ Մարդկանց հնարավոր չէ մեկուսացնել։ Ռուսաստանում փորձեցին մարդկանց մեկուսացնել։ Ստացվե՞ց՝ ո՛չ»,- նշել է Լուկաշենկոն։
Ընդ որում՝ նա քննադատել է ամբողջ բնակչության համար պարտադիր մեկուսացումը և ընդգծել, որ կարանտինի սահմանումը կհանգեցնի հիվանդության երկրորդ ալիքի:
Նրա խոսքով՝ մարդիկ իրենց բնակարաններում նստած են վախեցած ու վշտացած, և երբ դարպասները բացվեն ու մարդիկ կարողանան դուրս գալ, նրանց կհարվածի վիրուսի երկրորդ ալիքը։
Լուկաշենկոն նաև բացատրել է, թե ինչու հանրապետությունում չեն դադարեցրել ձեռնարկությունների աշխատանքը։
«Եթե հիմա տնտեսությունը կանգնեցնենք, երկրներից ո՞վ ավելի արագ ոտքի կկանգնի։ Նա, ով տպում է դոլար և ունի ռեսուրսներ, իսկ մյուսնե՞րը: Ընտրության երկու տարբերակ կա․ կա՛մ սովից մեռնելը կա՛մ առանց պատերազմի հանձնվելն ու հարուստ ու հզոր պետությունների պաշտպանության տակ գնալը: Դրա համար էլ որոշում է կայացվել՝ տնտեսությունը չկանգնեցնել»,– նշել է նա:
Նախագահն ընդգծել է, որ Բելառուսը որոշել են «գնալ իր ճանապարհով»:
«Ես որոշում եմ կայացրել՝ գործել ըստ իրավիճակի։ Եթե հարկ լինի մեկուսացնել, կմեկուսացնենք, եթե հարկ լինի կարանտին մտցնել, կարանտին կմտցնենք, պետք լինի՝ պարետային ժամ կսահմանենք։ Բայց արդյոք մեր ժողովուրդն ունի այս ամենի կարիքը։ Մեզ հիմա այս ամենը պետք չէ։ Նման անհրաժեշտություն չկա»,- ամփոփել է երկրի ղեկավարն ու հավելել, որ նման միջոցառումները խուճապ են ստեղծում:

















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը