Google eartհ-ը, ԼՂՀ-ն եւ ՀՀ իշխանությունների անգործությունը
Ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ օգտվում են Google earth ծրագրից: Օգտվում են եւ այդ ծրագրում, որտեղ պատկերված է երկրագունդը, երկրների միջեւ դե յուրե եւ դե ֆակտո սահմանները, որեւէ ձեւով ընդգծված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Ծրագրում պետությունների միջեւ դե յուրե հաստատվածսահմանները նշված են դեղին գծերով, իսկ դե ֆակտո, բայց պաշտոնապես չընդունված սահմանները՝ կարմիր:
Այսպես, Մարոկկան Արեւմտյան Սահարայից վերոհիշյալ ծրագրում առանձնացված է կարմիր սահմանային գծով, եւ ոչ դեղինով, Հարավային Սուդանի եւ Սուդանի սահմանային վիճելի հատվածը նույնպես կարմիր գծով է առանձնացվել:
Եթովպիայի եւ Սոմալիի սահմանի մի զգալի հատվածը եւս կարմիր գծով է նշված, քանի որ կողմերը համաձայնության չեն հասնում: Նույն կարմիրով Ղրիմը առանձնացված է Ռուսաստանից, իսկ Հարավային Օսիան եւ Աբխազիան՝ Վրաստանից:
Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ վիճելի սահմանային հատվածը եւս կարմիրով է նշված, իսկ ահա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն արդեն 1989թ. փաստացի Ադրբեջանի սահմանում չէ՝ որեւէ կերպ առանձնացված չէ հարեւան երկրից:
Հետաքրքիր է, թե գոնե մի օր ՀՀ իշխանությունների մտքով անցել է զբաղվել այս հարցով, թե՞ ոչ:
Ի դեպ, նույն Google earth-ում որեւէ տեղ նշված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, եւ անգամ կանաչով ադրբեջանցիների կողմից Արցախի բնակավայրերին եւ շրջաններին տրված անուններն են:
Top-News.am


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար