Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Դեկտեմբերի 26-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել հանրապետության զորահավաքային պատրաստության հարցերին նվիրված հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին ՊԲ-ի, միավորումների եւ զորամասերի համապատասխան ոլորտների զինվորականներ, զինկոմիսարիատների, պետական ու տեղական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Կարեւորելով նման ձեւաչափով հավաք-պարապմունքների անցկացումը՝ ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես նշել է, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին պատշաճ կերպով դիմագրավելու եւ մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը լիարժեք կերպով ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի օրենքով սահմանված գործառույթները հստակորեն գիտակցի եւ ըստ անհրաժեշտության դրանք կիրառելու կարողություն ունենա զինված ուժերից բացի, նաեւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, հանրային ու տնտեսական հատվածի յուրաքանչյուր կառույց եւ պաշտոնյա:
Նշված ոլորտի հարցերին բանակի հրամանատարը առավել մանրամասն անդրադարձել է «Պետության նախապատրաստումը պաշտպանության» թեմայով դասախոսության շրջանակում` հանգամանորեն անդրադարձ կատարելով նշված խնդրի բոլոր բաղադրիչներին եւ դրանց իրականացման առանձնահատկություններին:
Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ պետության պաշտպանության իրավական հիմքերին, անձնակազմի եւ տեխնիկայի համալրման, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման, հաշվառման եւ կցագրման հարցերին:
Ներկաներին հնարավորություն է տրվել իրենց հուզող հարցերով դիմել բանակի հրամանատարությանն ու ստանալ սպառիչ պատասխաններ:
Հավաք-խորհրդակցության ավարտին իմի են բերվել արդյունքները եւ նախանշվել հետագա աշխատանքների այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային կլինեն նոր`2019 թվականի ընթացքում:


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Արցախի հարցում որեւէ նոր բան չկա. Ակտիվությունը ցածրից մի փոքր բարձր է. Փաշինյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»