Վրաստանում ուղեւորատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը երկարաձգել են մինչեւ ապրիլի 26-ը
Վրաստանում կորոնավիրուսի համավարակի զսպման շրջանակներում ուղեւորատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը երկարաձգել են մինչեւ ապրիլի 26-ը ներառյալ։ Բացի այդ, երկրում արտակարգ իրավիճակը կերկարաձգվի մինչեւ մայիսի 22-ը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Երկուշաբթի օրվանից կսկսվի սահմանափակումների մեղմացման գործընթացը, այդ թվում նաեւ ավտոմեքենաների տեղաշարժի հետ կապված։ Այս մասին հատուկ ճեպազրույցում այսօր հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին։
Համակարգող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ ավտոմեքենաներով տեղաշարժը Վրաստանում արգելվել է ապրիլի 17-ից մինչեւ ապրիլի 21-ը։ Այսօր Չիկովանին հայտնել է այդ արգելքի երկարաձգման մասին։
Նա հիշեցրել է, որ արգելքի ընթացքում ավտոմեքենաներով տեղաշարժը թույլատրված է բուժաշխատողներին, գործող օբյեկտների աշխատակիցներին եւ առանձին դեպքում այլ քաղաքացիների, որոնք կարող են դիմել հատուկ թույլտվության համար։
Պաշտոնյան նաեւ նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կերկարաձգվի մինչեւ մայիսի 22-ը։
Ապրիլի 21-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 408 է, մահացել է 4 պացիենտ, ապաքինվել է 95-ը։ Հիվանդանոցներում բժիշկների վերահսկողության տակ է 571 մարդ, որոնցից 313-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ