Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Հայաստան

Արթուր Վանեցյան. «Հայաստանում ամենամեծ հակակոռուպցիոն աշխատանքը տարվել հենց իմ օրոք և իմ ղեկավարությամբ»

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Կաթողիկոսի վերջին հայտարարությանը հաջորդած զարգացումներին, ապօրինի գույքի բռնագանձման օրենքին և Արցախի ընտրությունների:

Պարոն Վանեցյան, Հայաստանի հանրային օրակարգում բուռն զարգացումներ են, հնչեղություն ունեցող հարցերի պակաս չի զգացվում։ Հաշվի առնելով, որ քաղաքական հայտ եք ներկայացրել՝ հանրային օրակարգում ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում։

Այս պահին հանրային օրակարգում ընդգրկված հարցերի թվում կան մի քանիսը, որոնք ունեն զգալի երկարաժամկետ ռիսկեր՝ պահի կոնյուկտուրայով չսահմանափակվող։ Իմ պարտքն եմ համարում` դրանց շուրջ հստակ ձևակերպել իմ տեսակետները և կոչ անել լայն հանրությանը, քաղաքացիական հասարակությանը՝ լինել զգոն։

Այդպիսի հարցերի պակաս կարծես թե չի զգացվում, Դուք կոնկրետ ո՞ր հարցերը նկատի ունեք եւ ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը։

Այն հարցերին, որոնց կանդրադառնամ, առաջարկում եմ նայել ազգային անվտանգության տեսակետից։ Գիտեմ, որ շատերի համար մեծ է գայթակղությունը՝ տրվելու ընդհանուր հոսանքին, մասնակցելու առաջին հայացքից «արդարության համար» տարվող գործընթացներին, և դրան նպաստում է նաև բոլոր կողմերից տարվող քարոզչությունը, սակայն ես առաջարկում եմ՝ ավելի հեռուն նայել. գոնե այն մարդիկ, որոնք իրենց մեր երկրի ապագայի համար պատասխանատու են համարում։ Նախ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ սկսված արշավի մասին։ Վեհափառն արել է այն, ինչն ակնկալվում է աշխարհի հոգևոր առաջնորդներից։ Համերաշխության, մարդասիրության, խաղաղության ուղերձներն ուղղված են ավելի լավ հասարակություններ և ավելի լավ երկիր ունենալուն։ Նման հորդորների կարիք ունեն բոլոր հասարակությունները և բոլոր իշխանությունները։ Վեհափառի հայտնի հայտարարությունից հետո սկսված արշավն ակնհայտորեն ուղղորդված է, ընդ որում՝ անթաքույց՝ նույն դերակատարներով, նույնատիպ ձևակերպումներով եւ նույն ագրեսիվությամբ։ Սա հասկանալու համար պարտադիր չէ ունենալ անվտանգության համակարգում աշխատանքի լուրջ փորձ։ Բայց ազգային անվտանգության տեսակետից սա իր մեջ լուրջ խնդիր է պարունակում։ Բոլոր պետությունները, բոլոր հասարակությունները, բոլոր իշխանություններն ունենում են սահմաններ, որոնք չի կարելի անցնել։ Դրանք կարմիր գծեր են, որոնց խախտումը պետությունը դարձնում է խոցելի՝ դրսի ուժերի և դրսի ազդեցության համար։ Կան ինստիտուտներ, որոնք չի կարելի արժեզրկել մեկ կարգադրությամբ։ Իրականում չի էլ ստացվի, բայց դրսի ուժերի համար դա պարարտ միջավայր է ստեղծում՝ մեր երկրի դեմ գործունեություն ծավալելու համար, և նրանք այդ ամենը շատ արագ են ֆիքսում: Անհրաժեշտ եմ համարում նաեւ շեշտել, որ Վեհափառի և եկեղեցու դեմ կազմակերպված արշավում ներգրավված են շատ փոքր թվով մարդիկ, և նրանք չեն արտացոլում մեր ժողովրդի իրական տրամադրությունները։ Աղմուկն ավելին է, քան իրականությունը, բայց այդ աղմուկի մեջ հեշտ է խեղդել պոտենցիալ վտանգները, որ այդ արշավը պարունակում է։ Երկրորդ խնդիրը, որին կուզեի անդրադառնալ, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն է։

Ազգային ժողովն արդեն ընդունել է այդ օրենքը։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում դրանում։

Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում բոլոր խմբակցությունների և, առաջին հերթին, «Իմ քայլից» շատ-շատերի անկեղծ և ազնիվ մղումներին։ Միևնույն ժամանակ նկատելի է պատկերացումների նկատելի պարզունակություն, որը չի համապատասխանում բուն խնդրի խորությանը։ Իսկ խնդիրը ոչ միայն խորն է, այլև ամեն պահի իր մեջ ունի ռիսկային ահռելի պոտենցիալ։ Հաճելի է ամբիոնից ասել, որ ժողովրդից խլվածը ետ կբերենք ու կտանք ժողովրդին։ Ասողին սա կարող է բերել խիստ կարճաժամկետ վարկանիշ, լսարանին շատ կարճ ժամանակով չարդարացված հույսեր նվիրել, իսկ պետության համար ստեղծել լրջագույն և երկարաժամկետ ռիսկեր։

Այսինքն իրատեսական չե՞ք համարում հայտարարված նպատակների իրականացումը, մասնավորապես՝ գումարների հետ բերելը։

Իսկ ո՞վ է բերողը, ո՞վ է պարզողը՝ գույքն ապօրինի է, թե՝ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ տալ ժողովրդին։ Սրանք ինստիտուցիոնալ հարցեր են, որոնք չունեն սպառիչ պատասխաններ, իսկ ամեն սխալ նոր իրողություն է ձևավորելու։ Մեծ է հավանականությունը, որ կարող են փակվել գործող բիզնեսներ, և այդ դեպքում մենք կունենանք ուղղակի կրճատված աշխատատեղեր, չքավորության եզրին հայտնված նոր ընտանիքներ։ Իսկ եթե տեղի ունենա կապիտալի անկանխատեսելի արտահոս՞ք, իսկ եթե ստեղծված մթնոլորտում կապիտալը «թաքնվի՞» կամ խուսափի աշխատել։ Մեր այս առանց այն էլ անկայուն տնտեսական ժամանակաշրջանում արդյոք հաշվարկվա՞ծ է որոշակի շուկաների փլուզման վտանգը, օրինակ՝ անշարժ գույքի։ Արդյոք հաշվարկվա՞ծ են սուբյեկտիվության ահռելի ռիսկերը, և օրենքը քաղաքական ու այլ նպատակներով օգտագործելու հնարավորությունները։

Իշխանությունները պնդում են, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց է։

Հայաստանում ամենամեծ հակակոռուպցիոն աշխատանքը տարվել հենց իմ օրոք և հենց իմ ղեկավարությամբ։ Եվ հիմա էլ պնդում եմ, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը Հայաստանի արդիականացման գլխավոր նախապայմաններից է։ Բայց խոսքը գրագետ պայքարի, համակարգային պատկերացումների և ոչ երբեք՝ պոպուլիստական քայլերի մասին է։ Կա առանցքային հարց՝ մենք ուզում ենք նոր կանոններո՞վ աշխատեցնել տարբեր շրջանակների մոտ առկա կապիտալը և ռեսուրսները՝ հանուն պետության զարգացման, հանուն մեր քաղաքացիների բարեկեցության, թե՞ ուզում ենք շոու, որի արդյունքում կարող է կտրուկ ընկնել տնտեսական ակտիվությունը, և զուգահեռ՝ ընթանալ սեփականության վերաբաշխում։ Այո, ցավոք, շատ-շատերի ազնիվ ցանկությունների և պատկերացումների ֆոնին, կան մարդիկ և շրջանակներ, որոնք օր առաջ սպասում են այդ վերաբաշխմանը։ Հաջորդ կարևորագույն հարցն եմ համարում Արցախում կայացած ընտրությունները։ Արցախը պատվով դուրս եկավ այս փորձությունից, Արցախն ավելի ժողովրդավարական պետություն է, քան Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ՝ գալիք փուլերը շարունակում են մնալ բարձր ռիսկայնության գոտում։ Ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են Արցախում կայունության խաթարմամբ, և նրանք չեն հանդարտվելու ընտրական փուլի ավարտով։ Չեմ բացառում ավելի հեռահար և ավելի վտանգավոր «սողացող քարոզարշավները»։ Ոչ մի համաճարակ չի փոխել և չի փոխելու Ադրբեջանի պատկերացումներն Արցախի խնդրի մասին, նրանց ներքին ընկալումը՝ հարմար պահի սկսել ռազմական գործողություններ։ Այս առումով՝ Ադրբեջանը գտնվում է «ստրատեգիական համբերության» փուլում։ Այս փուլի ելքը կախված է այն բանից, թե կողմերից ո՛րը ի՛նչ արդյունավետությամբ կօգտագործի տրված ժամանակահատվածը։

Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելիս քաղաքական ուժերին կառուցողական երկխոսության կոչ էիք արել։

Այո, Արցախի համար կարևորագույն խնդիրներ են ներքին համերաշխությունը, կայունությունը, արդարության մակարդակի բարձրացումը և Արցախը ճանաչելի դարձնելու հարցը։ Այստեղ խոսքը որպես պետություն ճանաչվելու մասին չէ, այլ՝ պարտադրված մեկուսացումը թուլացնելու մասին, դեպի մեծ աշխարհ Արցախի ինտեգրացիայի նոր հնարավորությունների մասին. ցանկացած ճանապարհով՝ կրթություն, սպորտ, մշակույթ, փառատոններ, կոնֆերանսներ և այլն։ Այս ուղղությամբ իմ հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամը պատրաստ է մեծ և հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Հայաստանին այս փուլում չափազանց կարևոր է ներքին համերաշխության հաստատումը, ներքին բարիկադների իսպառ վերացումը. ցավոք, ես նման միտումներ չեմ տեսնում (վկան՝ Վեհափառի հանդեպ պատվիրված արշավը)։ Հատկապես Արցախի հարցում խիստ կարևոր է Ռուսաստանի հետ վստահելի հարաբերությունների վերականգնումը։ Ցավոք, այստեղ նույնպես կան տեսանելի խնդիրներ։