Կորոնավիրուսն ընդդեմ Զատիկի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակի
Առաջիկայում ունենք շատ կարեւոր հիշատակի օրեր եւ տոներ, եթե մենք հանկարծ մենք գտնվենք էմոցիոնալ, կարող է աղետներ բերենք մեր գլխին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում ապրիլի 24-ն է եւ ես չեմ կարծում, որ եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի հետեւանքով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով Ցեղասպանության մեր նահատակների հոգիներն ավելի հանգիստ կլինեն: Մենք պետք է լինենք ճշգրիտ, կարգապահ, եթե ուզում ենք, որ սահմանափակումները գնալով թուլանան: Մյուս կողմից տարբերակ էլ չունենք, չենք կարող տնտեսությունը ուղղակի փակել»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ այսօր մարդիկ մեկ ամսից ավելի տներում փակված են, հոգեբանական ճնշման տակ են. «Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ