Դուք ստանձնում եք ո՛չ միայն Արցախի նախագահի կարեւոր պաշտոնը. Վազգեն Մանուկյանը՝ Արայիկ Հարությունյանին
ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
Ճակատագիրը Ձեր ուսերին պատմական մեծ պատասխանատվություն է դրել, ծանր, բայց միաժամանակ կարեւոր մի առաքելություն, որը պահանջում է մեծ ջանքեր, մեծ նվիրում եւ ամուր կամք։
Համոզված եմ, որ համախմբելով Ձեր շուրջ Արցախի բոլոր կարող ուժերին՝ կձեւավորեք միասնության, համերաշխության մթնոլորտ եւ կապահովեք Արցախի կայունությունն, անվտանգությունն ու զարգացումը։
Համոզված եմ նաեւ, որ կապահովեք Հայաստանի ու Արցախի սերտ համագործակցությունը՝ համազգային խնդիրների հաղթահարման եւ մեր ժողովրդի նվիրական երազանքներն իրագործելու նպատակով։
Դուք ստանձնում եք ո՛չ միայն Արցախի նախագահի կարեւոր պաշտոնը, այլեւ պատասխանատվություն ողջ հայ ժողովրդի եւ պատմության առջեւ»,-ասված է շնորհավորանքում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ