«Ի՞նչ է նշանակում, դու ով ես», «դա է նշանակում». ԱԺ բանավեճի հետևանքով Արարատ Միրզոյանը Էդմոն Մարուքյանին նախազգուշացում հայտարարեց (տեսանյութ)
Ազգային ժողովը «Ձերբալակված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ չընդունեց:
«Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագիծը բավականին երկար քննարկվել է պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստին, «Լուսավոր Հայաստանը» չի ընդունել կառավարության կողմից առաջարկները և հանձնաժողովը տվել է երկրորդ ընթերցման համար բացասական երզակացություն: Նա առաջարկեց դեմ քվեարկել նախագիծին: Այսպիսով նախագծին կողմ քվեարկեց 34 պատգամավոր, դեմ 79:
«Իմ քայլը» խմբակցությունից Սուրեն Գրիգորյանը դիմեց ԼՀԿ գործընկերներին՝ ասելով. «Եթե այնուամենայնիվ ֆրակցիայի ձեր ղեկավարի ելույթը, որում օգտագործվեց հայտարարությունը…»․ նա խոսքը չկարողացավ ավարտել, քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դահլիճից արձագանքեց և բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Որքան էլ նյարդերը լարված լինեն, պետք է հարգալից խոսել իրար հետ, ինչ է նշանակում, դու ով ես»,-ասաց ԱԺ նախագահը և ի պատասխան Էդմոն Մարուքյանը հնչեցրեց․ «դա է նշանակում»:
«Ոնց կարա դա նշանակի»,-շարունակեց Արարատ Միրզոյանը և ավելացրեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատախսան կետի համաձայն Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար:
Սուրեն Գրիգորյանը շարունակեց՝ առաջարկելով հանդես գալ առաջարկությամբ և նախագիծը վերադարձնել առաջարկների փուլ ու ընդունել կառավարության առաջարկը:
Վարման կարգով հանդես եկավ Էդմոն Մարուքյանը և նշեց. «Պարոն Միրզոյան, որ երեկ ամբիոնից նույն պատգամավորն ասում էր մանիպուլյատոր, նախազգուշացում չէիք կիրառում, որովհետև ձեր ֆրակցիայ՞ից էր»: Նախագծի վերաբերյալ նա նշեց, որ իրենք առաջարկություն չունեն, թող նախագիծը չանցնի և իրենք փորձելու են անարգել հանդիպել կալանավորվածներին և ձերբալկալվածներին: «Վաղն էլ որ դուք խնդիրներ ունենանք, ձեզ էլ կփորձենք անարգել այցելել»,-ասաց նա:
Նշենք, որ ձերբակալածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորները իրավունք ունենք մուտք ու ելք կատարել, բայց օրենքի նախաձեռնող ԼՀԿ-ն մտահոգություն ունի, որ սրանով սահմանափակված են օրենսդրական կարգավորումները, և ունենում ենք այնպիսի վիճակներ, երբ պատգամավորը կարողանում է մուտք գործել, սակայն թույլ չի տրվում շփվել կալանավորի հետ:
Այս նախագծով բերում են թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են տեսակցել ձերբակալվածներին և կալանավորներիներին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը