«Դատավորի» վիրահատությունը, վիրահատական սեղանին մահացած արդարադատությունը ու անմարդկային վերաբերմունքի մաստեր կլասը
Փաստորեն, ըստ շրջանառվող լուրերի «դատավոր» Աննա Դանիբեկյանը 33 օր անաշխատունակ է՝ քանի որ քթի վիրահատության է ենթարկվել (ըստ լուրերի՝ քթի միջնապատի)։ Երեկվանից լուրը կարդալիս մի տեսակ անհարմարության զգացողություն ունեմ։
Թվում է՝ նորմալ է, բոլորի հետ կարող է պատահել՝ վիրահատությունը կարող է լինել անհրաժեշտություն, բնականաբար վերականգնվելը եւս անհրաժեշտ է, բայց խնդիրն այն է, որ 5 օր հիվանդանոցում մնալուց հետո 28 օր տանը մնալը նմանվում է փախուստի՝ բեմադրված փախուստի։
Փախուստ՝ իր համար տանջանք հանդիսացող դատական նիստից, իր հերթական ինքնախայտառակումից, երբ ակնհայտ է իր մասնագիտական ապիկարությունը ու մարդկային անհաղորդությունը։ Նա չի էլ ուզում ընկալել, որ իր պահվածքը ծաղր է, իրավունքի, արդարադատության, դատական իշխանության, մարդու՝ ապրումակցելու ունակության։ Նա ու իր տերերը հոդաբաշխ բացատրություն չեն կարող տալ՝ թե ինչու 33 օր վերականգնվում էր սովորաբար 10-15 օր վերականգնում պահանջող խնդրից։
Եթե անկեղծ՝ բացի խղճմտանքից այս տիկինն այլեւս որեւէ էմոցիա չի առաջացնում։ Նա իր ամբողջ էությամբ ցույց է տալիս, որ չի կարողանում ու չի ցանկանում այդ գործը վարել։ Բայց իրեն՝ իր «տեսակին», հազիվ են գտել, հո չեն թողի գնա՝ նա «անփոխարինելի» է։
Առողջություն ու հոգեկան անդորր ձեզ տիկին «դատավոր»։
Հ.Գ. Ինչպես միշտ լուռ է դատական իշխանության անկախության երաշխավորը` բարձրագույն դատական խորհուրդը` յուր նախագահի գլխավորությամբ: Այս մարմինը ոչ միայն որևէ կերպ իր դատավորներին չի պաշտպանում իշխանության ճնշումներից, այլ ընդհանրապես հետաքրքրված էլ չէ, որպեսզի ապահովի երկրում դատական իշխանության բնականոն գործունեությունը: Տիա՜րք ամոթ ունենալը ձեզ չէր խանգարի։ Դա էլ 33 օրանի բժշկական տեղեկանքով չի։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...