Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի անցկացմանը: Ըստ «Timeturk» լրատվամիջոցի՝ ելույթ ունենալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովի ժամանակ, Էրդողանը ասել է, որ «ցանկացած քայլ, որը ուղղված կլինի Իրաքի հյուսիսային հատվածի անկախության համար կդիտվի որպես Իրաքի տարածքային անմբողջականության խախտում»:
Ըստ Էրդողանի՝ դա ոչ միայն սխալ քայլ կլինի, այլև վտանգ կստեղծի տարածաշրջանի համար:
«Մենք այդ տարածաշրջանում աջակցում ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը: Այս ճգնաժամային իրավիճակում նման քայլի գնալը ոչ մեկին ձեռնտու չէ»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ անկախության հանրաքվեն դատապարտել էին մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ Բարզանին հունիսի 7-ին հայտարարեց, որ իրենք պատրաստվում են սեպտեմբերի 25-ին անցկացնել անկախության հանրաքվե:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...