Վրաստանի շուկաներից մեկում սկսել են փողն ախտահանել արդուկի օգնությամբ. Новости-Грузия
Վրաստանի Փոթի քաղաքի գյուղատնտեսական շուկայի մուտքի մոտ փողերի ախտահանման կետ են հաստատել. թղթադրամներն այնտեղ արդուկում են, իսկ մետաղադրամները մշակում են հակասեպտիկ միջոցով: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն:
Ինչպես նշվում է, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին՝ այս որոշումը կայացրել է շուկայի տնօրենը: Շուկայի միակ մուտքի մոտ գնորդներին դիմավորում է հատուկ հանդերձանքով աշխատակիցը: Եթե գնորդը հրաժարվի կանխիկ գումարի ախտահանումից, նրան ներս չեն թողնում:
Այցելուների հոսքը վերահսկելը հեշտ է, քանի որ մուտքը փակ շուկա մեկն է: «Փողերի հետ կապված իրավիճակը մտահոգիչ է, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ախտահանել կանխիկ միջոցները»,- ասել է շուկայի տնօրենը:
Վերջինս նշել է, որ խստությամբ հետևում է մասնագետների բոլոր խորհուդրներին և պահանջում է, որ շուկայի ներսում բոլորը պահպանեն սոցիալական հեռավորություն: Ո՛չ վաճառողները, ո՛չ գնորդները շուկա չեն կարող մտնել առանց բժշկական դիմակների և ձեռնոցների: Բացի այդ, նրանց բոլորի ջերմությունը չափվում է:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո