Իշխանությունների քննադատների ձերբակալությունները Թուրքիայում շարունակվում են
Թուրքական իշխանություններն ահաբեկչության մեղադրանքով ձերբակալել են Twitter-ում երեք հզոր էջերի օգտատերերին, որոնք քննադատում են կառավարությանը, ինչն ընդգծում է վերջին ռեպրեսիաներն այլախոհութհան դեմ, գրում է Ahval-ը:
Medya Faresi լրատվական կայքը հայտնում է, որ Մեսութ Այկինը, ում եւ պատկանում էր Türkiye Gerçekleri («Թուրքիայում փաստեր») անվանումով էջը Twitter-ում, ձերբակալվել է Ստամբուլում եւ տարվել Անկարա հարցաքննության համար: Այկինը մեղադրվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կրոնական շարժման քարոզչությունը տարածելու մեջ, ով մեղադրվում է 2016-ին ձախողված պետական հեղաշրջման կազմակերպման համար:
Լրագրող Օկտայ Յաշարը, ում պատկանում է Ankara Kuşu (Անկարայի թռչուն) անունով թվիթերյան էջը, եւ մենեջեր Ումիթ Քայան ձերբակալվել են նույն մեղադրանքով, գրում է Sabah-ը: Յաշարի էջը, որն ավելի քան կես միլիոն բաժանորդ ուներ, ներկայումս անհասանելի է առցանց: Քայան մինչեւ վերջերս թուրք իրավապաշտպան Մեհմեթ Բեքարօղլուի խորհրդատուն էր:
Ankara Kuşu-ն Թուրքիայում հայտնի է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) ներքին աշխատանքի վերաբերյալ ճշգրիտ եւ սկանդալային տեղեկությունների արտահոսքերով: Էջը ստեղծվել է 2016-ի նոյեմբերին, իսկ առաջին տարիներին հայտնի էր որպես Էրդողանի կառավարությանը սատարող: Սակայն վերջին տարիներին այն սկսել էր բազմաթիվ պատմություններ հրապարակել ԱԶԿ կազմակերպություններում կոռուպցիայի մասին, ինչը կոնֆլիկտի էր հանգեցրել Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գեկչեքի հետ:
Ankara Kuşu-ն ճշգրիտ կանխատեսել էր, որ իշխող կուսակցությունը կկորցնի Անկարան եւ Ստամբուլը 2019-ի վերջին տեղական ընտրություններում: Էջը հայտնի է նաեւ նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «Ապագայի» կուսակցությանը ցուցաբերած ուժեղ աջակցությամբ:
Twitter-ի օգտատերերի ձերբակալությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունը քննադատության է ենթարկվում երկրում կորոնավիրուսի համաճարակի եւ տնտեսական ճգնաժամի խորացման հետ կապված իր գործողությունների համար: Իշխանությունները, կարծես, որոշել են ճնշել քննադատությունը:
Տեղացի լրագրողներին շարունակում են ձերբակալել` կորոնավիրուսից մահվան դեպքերի մասին հաղորդումների համար: Լրատվամիջոցների կազմակերպությունները, որոնք սերտորեն կապված են Էրդողանի կառավարության հետ, վերջերս բազմաթիվ պատմություններ են հրապարակել, որոնցում հարձակվում են ընդդիմության ԶԼՄ-ների վրա:
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ձերբակալում է սոցցանցերի օգտատերերին, որոնց գրառումները սադրիչ է համարում: Այս գրառումներից որոշները պարզ կատակներ են կամ կոշտ քննադատություն Էրդողանի հասցեին:
Բեռնատարի վարորդը, ով ասել էր, որ պետք է գումար վաստակի ընտանիքը կերակրելու համար եւ չի կարող տանը մնալ համաճարակի ժամանակ, ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նրա ինստագրամյան տեսանյութը վիրուսային էր դարձել: Ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ վարորդը «քողարկված դրդապատճառներ ուներ» եւ ցանկանում էր խուճապ առաջացնել եւ վախ տարածել հասարակության մեջ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ