Շվեյցարացի պարաշյուտիստը կատարել է պատմության մեջ առաջին ցատկը բարձր շիթահոսքում (տեսանյութ)
Բարձր շիթահոսքը (ԲՇՀ) համեմատաբար նեղ, մեծ տարածականությամբ ուժգին քամիների գոտիներն են 5-ից մինչեւ 16 կմ բարձրությամբ: ԲՇՀ լայնությունը հասնում է հարյուրավոր, իսկ երկարությունը՝ հազարավոր կիլոմետրի: Քամու առավելագույն արագությունը դիտվում է շիտահոսքի միջուկում՝ նրա առանցքում, որը սովորաբար անցնում է տրոպոպաուզայով: ԲՇՀ-ները վտանգավոր են ավիացիայի համար՝ կապված դրանցում օդային հոսանքների ուժգին մրրկայնության եւ քամու մինչեւ 400 կմ/ժամ արագության հետ, փոխանցում է Nat- geo-ն:
Հենց այսպիսի էքստրեմալ գոտում է որոշել օդապարիկից ցատկը կատարել շվեյցարացի պարաշյուտիստ Մարկ Հաուզերը: Նա ռեկորդային թռիչքին նախապատրաստվել է մի քանի ամիս: Այն ներառում էր թեստեր, որոնք նախատեսում էին թթվածնի պարունակության ցածր մակարդակ, ինչպես նաեւ անչափ ցածր ջերմաստիճանների առկայություն (ԲՇՀ-ում միջին ջերմաստիճանը կազմում է Ցելսիուսի -40 աստիճան):
Հաուզերին ռեկորդային ցատկը կատարելուն օգնել են օդապարակի օդաչու Սթիվ Գրիֆինը եւ եւս մեկ փորձառու պարաշյուտիստ Թոմ Նաիֆը: Թիմի մոտ խնդիրներ են առաջացել 7000 մետր բարձրանալուց հետո. ցածր ջերմաստիճանի պատճառով մարել են օդապարիկի գազայրիչները, եւ թթվածնային դիմակներից օդի արտահոսք է սկսվել:
Հաուզերն ասել է, որ չնայած ընկերների անհանգստությանը, ինքը որոշել է ցատկը կատարել, որը մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ: Երբ Հաուզերը լքել է օդապարիկը Գրիֆինին եւ Նաիֆին հաջողվել է գործարկել գազայրիչը եւ անվտանգ վայրէջք կատարել:
Ռեկորդային ցատկը կատարվել է Ավստրալիայի Ֆորբս քաղաքից ոչ հեռու:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը