Տղամարդն աղջկա հետ ծանոթանալու անսովոր տարբերակ է մտածել ինքնամեկուսացման ժամանակ
Ամերիկյան Նյու Յորք քաղաքում բնակվող լուսանկարիչն ինքնամեկուսացման ժամանակ հարեւանուհու հետ ծանոթանալու համար անսովոր տարբերակ է մշակել: Այս մասին հաղորդում է Metro-ն:
28-ամյա Ջոն Կոենը լուսանկարում էր դատարկված Նյու Յորքը, երբ հարեւան տան տանիքում նկատեց պարող աղջկա: Նա աղջկան է ուղարկել անօդաչու սարք, որը նամակ է տարել աղջկան: Նամակում Ջոնն աղջկան առաջարկել է ծանոթանալ եւ գրել է իր հեռախոսահամարը: Շուտով աղջիկը նրան պատասխանեց SMS հաղորդագրությամբ. «Ողջույն, սա տանիքի աղջիկն է»:
Ամերիկացին նախապատրաստել է ժամադրություն՝ տարածության վրա: Նա իր պատշգամբում փոքրիկ սեղան է տեղադրել եւ խնդրել է, որ նույնն անի նաեւ աղջկա հարեւանը: Զույգը կապվել է տեսակապով եւ շատ շուտ ընդհանուր լեզու է գտել: Դրանից հետո Կոենն աղջկան իսկական ժամադրության է հրավիրել: Որպեսզի չխախտի անվտանգության կանոնները, նա ժամադրության է գնացել թափանցիկ փուչիկի մեջ:
Որպես իսկական ջենթլմեն, Կոենն աղջկա համար ծաղկեփունջ է տարել եւ ախտահանիչ նյութ: Սակայն փուչիկի պատճառով չի կարողացել փոխանցել նվերները: «Մեզ համար դժվար էր զբոսնելը, սակայն մենք անդադար ծիծաղում էինք»,- պատմել է նա: Լուսանկարիչը յուրաքանչյուր ժամադրությունը տեսանկարահանել է եւ տեղադրել TikTok-ում: Տեսանյութերը ճանաչում են բերել Կոենին:
«Հույս ունեմ, որ մենք կրկին կհանդիպենք, սակայն երրորդ ժամադրության մասին դեռ չենք պայմանավորվել»,- խոստովանել է Կոեենը:
Տեսանյութը՝ այստեղ
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը