300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյան
Կառավարության ներկայացրած «օրենք-1984»-ը պարունակում էր երեք 100%-անոց խայտառակ դրույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
«1) Մեզ կարող են օրենքով ստիպել մեր հեռախոսներում ինչ-որ հավելված ներբեռնել՝ մեր վարքագիծը և առողջական վիճակը (?) վերահսկելու համար։ Ընդ որում, եթե չներբեռնենք՝ կտուգանեն 100-250 հազար դրամի չափով։ Չկա երաշխիք, որ այս պահանջը կներկայացվի միայն որոշակի թիրախային խմբի - որոշողը փաստացի կառավարությունն է ու պարետը։ Չկա որոշման հիմնավորման պահանջ։ Չկա որոշման բողոքարկման հնարավորություն։
2) Մեր բջջային կապի օպերատորներին օրենքով ստիպում են գործադիրին փոխանցել տեղեկություններ մեր հեռախոսազանգերի ու sms-ների հասցեատերերի, ժամանակի ու տևողության մասին։ Ասում են՝ որ պարզեն մեր շփման շրջանակը, եթե մի օր հաստատվի, որ վարակակիր ենք։ Մինչդեռ հայտարարված նպատակը նվաճելու համար այս գործիքի պիտանիությունը տրամաբանորեն չի կարող հաստատվել, քանզի. (ա) ամենևին ոչ բոլոր հեռախոսային զրուցակիցների հետ ենք ֆիզիկապես շփվում, (բ) ամենևին ոչ բոլոր շփվածների հետ ենք հեռախոսով զրուցում։ Եթե անգամ ելնենք նախագծի հեղինակների բարեխղճության՝ խիստ անհավանական կանխավարկածից, ապա տրամաբանական կլիներ նշված տվյալները հավաքել ոչ թե բոլորիս, այլ միայն վարակվածների վերաբերյալ։
3) Երկրորդ կետում նշված վիթխարի շտեմարանը Արտակարգ դրության ավարտից հետո նախատեսվում էր «ապանձնավորել» ու պահել անսահմանափակ ժամանակ՝ չգիտես թե ինչու։
Հիմա այս երեք՝ 100%-անոց անընդունելի դրույթներից կառավարությունը որոշել է հրաժարվել երրորդից՝ պահպանելով առաջինը և երկրորդը։
Այսպիսով, 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն։ Առաջընթա՞ց է։ Այո։ Գո՞հ ենք։ Ո՛չ!»,- գրել է նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...