Little Big-ը ներկայացրել է իր երգերից մեկի «կարանտինային» տարբերակը (տեսանյութ)
Ռուսական Little Big խմբի անդամ Իլյա Պրուսիկինն Ինստագրամի իր էջում ներկայացրել է I’m ok երգի նոր՝ «կարանտինային» տարբերակը:
Ինչպես գրում է РИА Новости-ն, տեսանյութում արտիստը հանում է ջերմաչափն ու սկսում է ռիթմիկ թափահարել՝ երգելով ստեղծագործությունից մի հատված: Նրան ձայնակցում է երիտասարդ տղա՝ նվագելով ապակե տարաների վրա:
Հիշեցնենք, որ Little Big խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը Ռոտերդամում նախատեսված «Եվրատեսիլ-2020»-ում, սակայն կազմակերպիչները կորոնավիրուսի տարածման պատչառով չեղարկել էին մրցույթը:
Ավելի ուշ որոշում էր կայացվել մասնակիցներին հնարավորություն տալ հաջորդ տարի մասնակցել մրցույթին՝ այլ երգով, եթե, իհարկե, մասնակից երկրները նոր ընտրություն չանցկացնեն և նախապատվությունը կրկին տան այս տարվա մասնակցին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը