Հնչել են կրակոցներ գործող պատգամավորի տան կողմից նախկին պատգամավորին պատկանող տարածքի ուղղությամբ
Ախալքալաքում կրակոցներ են հնչել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց տեղի բնակիչ Ս․ Ա-ն և տեղեկացրեց, որ կրակոցները հնչել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի տան կողմից՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին պատկանող տարածքի ուղղությամբ:
Հարցին, թե կան տուժածնե՞ր, թե ոչ, Tert.am-ի զրուցակիցն ասաց, որ այս պահին տեղեկություն չունի. «Մի քանի կրակոցներ են հնչել, այս պահին ամբողջ տարածքը փակ է, դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, իսկ քաղաքացիների մուտքն արգելվել է: Տեղյակ ենք, որ դեպքի վայրում են և՛ Հենզել Մկոյանն ու նրա հարազատները, և՛ Սամվել Պետրոսյանը։ Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ, մարդիկ մի փոքր վախեցած են, բայց արդեն ամեն ինչ կարծես՝ անվտանգ է, տեղում են ոստիկանները նաև այլ շրջաններից»:
Tert.am-ի զանգերին Հենզել Մկոյանը չպատասխանեց, իսկ Սամվել Պետրոսյանի հեռախոսահամարին պատասխանող անձն ասաց, որ Սամվել Պետրոսյանն այս պահին զբաղված է և չի կարող հարցերին պատասխանել: Կրակոցների վերաբերյալ, բացի միջադեպից զրուցակիցն այլ մանրամասներ չհայտնեց:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ և այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո