Դիմենք Կաթողիկոսին, որպեզի Սուրբ Գեղարդը շրջի ամբողջ երկրով. Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խնդրում է` դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի Սուրբ Գեղարդով շրջի Հայաստանի ողջ տարածքով: Այս մասին այսօր` մարտի 25-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը:
«Արցախյան ազատամարտում մարտական գործողությունները սկսելուց առաջ հոգեւորականներն օրհնել են մեզ: Մենք այդ հավատով ենք մտել մարտադաշտ: Ինչպես մենք գիտենք, Մայր Աթոռում է պահվում Սուրբ Գեղարդը, հայտնի է, որը հռոմեական զինվորի նիզակի ծայրն է, որով խոցել են Քրիստոսին: 1798 թվականին Վրաց Գեորգի թագավորը Վրաստանում ժանտախտի ժամանակ դիմել էր Հայոց կաթողիկոսին, որպեսզի այն տեղափոխեն Վրաստան ու շրջեն: Այն ժամանակ դա շատ օգնեց: Մեզ հավատի սնունդ էլ է պետք, որ ժողովուրդը կրկին համախմբվի»:
Միքայելյանը դիմեց կաթողիկոսին. «Ես խնդրում եմ, որ դիմենք կաթողիկոսին, որպեզի այն շրջի ամբողջ հանրապետությունով: Մենք աշխարհին ցույց կտանք, որ քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք մեր հավատով կարող ենք օգուտ տալ մեր ժողովրդին: Պատասխան չեմ ակնկալում»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը