Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Կա պայմանավորվածություն, որ արտակարգ դրության ժամանակ գազի ու հոսանքի անջատումներ չեն լինի. Փաշինյան

Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ կոմունալ վարձավճարների ուշացումների հետ կապված անջատումներ են տեղի ունենում, հիմնականում գազի հետ կապված են անջատումները: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, թեեւ փետրվարին ծախսածի համար պետք է այդ մարդիկ վճարեն, բայց հիմա մարդիկ օրավարձով են աշխատում եւ հիմա տանը նստած են: «Կառավարությունը թիրախային աջակցելո՞ւ է այս մարդկանց, որպեսզի նրանք կարողանան այս խնդիրները լուծել»,- վարչապետին հարց ուղղեց Մարուքյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պարզ է, որ այս ժամանակարշջանում սոցիալական, տնտեսական աջակցության թեման ամենահրատապներից է: բայց ես ուզում եմ ուրվագծել Կառավարության մոտեցումը, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական: Ես գոնեանձամբ լրագրողական գործունեության արդյունքում ցույց եմ տվել, որ նման էմոցիոնալ իրավիճակներում աջակցությունն ուղղորդվում է եւ դրանից ինչպես են օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով, դրա համար գործողություններն ուղղված են նրան, որ աջակցությունը ճիշտ թիրախավորված լինի եւ այն հասնի ճիշտ հասցեատերերին: «Այս ճգնաժամն անցնելու է, եւ մենք հանրությանը պետք է հաշվետվություն տանք, թե այդ միջոցներն ինչպես օգտագործեցինք:

Այսօր կա կոնտեքստ, որ եկեք կոմունալ վճարները հետաձգենք: Հարց՝ ինչո՞ւ պետական աշխատողների կոմունալ վճարները պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում: Հարց՝ ապահովված խավի կոմունալ վճարները ինչո՞ւ պետք է հետաձգվեն: Կներեք, նույնիսկ սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչինչ չի փոխվել, մարդը նպաստառու է ինչպես փետրվարին, այնպես էլ հիմա իր նպաստը նույն ձեւով ստանում է:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, պարետը այս հարցում մշտական հաղորդակցության մեջ է եղել եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անջատումներ չեն լինի, այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այդ մասին չէին խոսում, որ որովհետեւ չէին ուզում օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան: «Բայց իմ կոչը եւ խնդրանքն է, որ նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, այդ վճարումները չուշացնեն, քանի որ այդ ընկերություններն էլ են մեր ընկերությունները, իրենց գործունեության մասին էլ պետք է մտածեն: Եթե օրինակ ինչ-որ մեկի գազը անջատել ենք, եթե այդ մարդը 2 մլն դրամի գազ է սպառել եւ չի վճարել, ճիշտ են արել, որ անջատել են: Ենթադրվում է, որ այդ մարդը, եթե այդքան գազ է սպառել, հոգապահուստ փող ունի, թող տարի վճարի, իսկ անապահով խավից եթե անջատել են, կմիացնեն»,- ասաց նա եւ նշեց, որ չեն ցանկանում խթանեն սպեկուլյացիաները: