ՍԴ դատավոր կարող է դառնալ մագիստրատուրայի դիպլոմ չունեցող, բայց 15 տարվա փորձ ունեցող անձը. Արթուր Դավթյան (տեսանյութ)
Առանց մագիստրատուրայի միայն բակալավրով անձը դառանա դատավոր, ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանկ ասաց նախագծի հեղինակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ ավելացնելով, որ հիմնական կրթությունը անձը ստանում է բակալավրիատում։
Պատգամավորի խոսքով՝ կա նաեւ սահմանափակում, որ ստիպում են անձին բացի բակալավրից սովորի նաեւ մագիստրատուրայում։
«Իհարկե շատ լավ է, որ անձը կրթվի, բայց մենք մի բան ենք անտեսում , որ եթե անձը թեկուզ միայն բակալավր սովորելով կարողանում է ընդունվել եւ ավարտել Արդարադատության ակադեմիան, ուրեմն այդ անձն ունի այն գիտելիքները, որն անհրաժեշտ է դատավոր աշխատելու համար»,– ասաց դավթյանը։
Նրա խոսքով՝ իրենց կողմից բերված նախագծում եւս փոփոխություն է պետք անել. «ՍԴ դատավոր դառնալու համար կա պահանջ՝ ունենա բարձրագույն իրավաբանի կրթություն, ունենա 15 տարվա ստաժ եւ 40 տարին լրացած լինի։ Այսինքն մենք ՍԴ դատավորի նկատմամբ ավելի մեղմ պահանջներ ունենք, քան Առաջին ատյանի դատավոր դառնալու համար, որտեղ պարտադիր է նաեւ մագիստրատուրան։ Ես առաջարկում եմ հետեւյալը, եթե անձն ունի մագիստրատուրա եւ բակալավրիատ այդ իրավունքն իրեն վերապահվի, բայց եթե չունի մագիստրատուրա, դրա փոխարեն ունենա 15 տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ։ Առաջարկում եմ 2 հնարավորություններն էլ ստեղծենք անձի համար»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը